ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ`ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈԻՄ.«ՍԱՏԿԱՑՆԵԼՈԻ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ...»
Արխիվ 12-16ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ`ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈԻՄ. «ՍԱՏԿԱՑՆԵԼՈԻ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ...»
Քիչ առաջ Հանրային խորհրդում ալյուրի հարստացման համար կազմակերպված քննարկումը քիչ էր մնում ծեծկռտուքի վերածվեր: Մասնագետներից մեկի խոսքով` պետք է այս քննարկումներին մասնակցեն բժիշկները: Սա վրդովեցրեց հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանին, ով ասաց, որ իր առողջությունը իրեն մտահոգում է եւ իրավունք ունի կարծիք հայտնելու: Նկարող- օպերատորներից մեկն էլ հանկարծ իր գործը թողած, վրդովվեց ու դիմելով մասնագետին, ասաց, որ «բավական է ազգի վրա փորձարկում անել»: «Սատկացնելու ենք բոլորիդ»,- ասաց իրեն ազգի պաշտպան երեւակայած օպերատորը, ում կարծիքով քսան տարի է` ազգի վրա փորձարկում են անում ծախված պաշտոնյաները:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին վրդովեցրեց այդ արտահայտությունը եւ տեղից վեր կենալով` փորձեց մոտենալ օպերատորին. «Էդ ո՞ւմ ես ասում ծախված»:
«Բա դուք ինչի եք ձեզ վրա վերցնում, ես ձե՞զ եմ ասում»,- հարցին հարցով զայրացած պատասխանեց երիտասարդ օպերատորը:
Ներկաներին մեծ դժվարությամբ հաջողվեց հանդարտեցնել ներկաներին ու շարունակել քննարկումը:
Տեսանյութը`քիչ անց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

