ԲՀԿ-ԱԿԱՆ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ` ՏԱԲՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱ՞Ր
Արխիվ 12-16ԲՀԿ-ԱԿԱՆ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ` ՏԱԲՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱ՞Ր
«Իրավունքը» «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց` արդյոք «Ժառանգությունը» կպահանջի Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրաժարականը, քանի որ բազմազբաղ քաղաքապետը հավանաբար ավելի կարեւոր անելիքներ ուներ ԱՄՆ-ում: «Ես կարծում եմ` դա գյումրեցիները պետք է որոշեն: Ես Երեւանի բնակիչ եմ, չնայած մեծ հպարտությամբ Գյումրու բնակիչ կլինեի»,- հստակ պատասխան չտվեց Ա. Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահը իր անձնական կարծիքը չցանկացավ հայտնել` պատճառաբանելով, որ դա գյումրեցիների խնդիրն է: «Դա քաղաքական այն հարցը չէ, որ ես պատասխանեմ»,- ասաց կուսակցության փոխնախագահը:
Հ.Գ. Ակնհայտ է, որ «Ժառանգությունը» եռյակի ձեւաչափից ելնելով` չի ցանկանում որեւէ թթու խոսք ասել ԲՀԿ-ական քաղաքապետի մասին, առավելեւս խոսել նրա հրաժարականի մասին: Հետաքրքիր է, իսկ եթե Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած լիներ իշխող կուսակցության ներկայացուցիչ, արդյոք «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը դարձյալ ծպտուն չէին հանի: Խիստ կասկածում ենք… :
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

