ՖՈՏՈ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ`ՆՎԻՐՎԱԾ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 65-ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ 12-16

ՖՈՏՈ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ`ՆՎԻՐՎԱԾ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 65-ԱՄՅԱԿԻՆ


Հունվարի 27-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) կբացվի Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի վերաբերյալ «Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը, որը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ցուցադրված 82 լուսանկարներում պատկերված են նահանգի մշակույթը, գեղատեսիլ վայրերը, տաճարները և այլն:

Բացման պաշտոնական մասում ելույթ կունենան ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժ/պ Անուշ Հակոբյանը, «Լոտոս» ՀԿ-ի նախագահ Մարինե Պապյանը:

Արևելագետ, ԵՊՀ դասախոս Նաիրա Մկրտչյանը կներկայացնի հետաքրքիր տեղեկություններ Ջամմու և Քաշմիր նահանգի մասին:

Համերգային մասում ելույթ կունենան «Զանգակներ» համույթը (գեղ. ղեկավար Շահե Քեշիշյան), քամանչահար Հակոբ Խալաթյանը, դուդուկահար Հարություն Չկոլյանը, «Վիկտորիա» պարային համույթը:

Կցուցադրվի նաև «Հնդկաստան. միասնություն բազմազանության մեջ» ֆիլմը, որը պատրաստել է «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը (հեղինակ` Նաիրա Մկրտչյան): Ֆիլմը ներկայացնում է բազմազգ և բազմակրոն Հնդկաստանը, նրա բազմազան բնությունը, պատմում է երկրի` բրիտանական գաղութատիրությունից անկախանալու և հանրապետություն հռչակելու, ինչպես նաև՝ բազմադարյա փիլիսոփայության մասին:

«Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը կգործի հունվարի 27-ից փետրվարի 10-ը:

Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցահանդեսը կազմակերպել է «Լոտոս» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում