Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԱՊՀ ՀԱՐՑԵՐՈՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՍ ԿԱԶԱՏՎԻ
Արխիվ 12-16Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԱՊՀ ՀԱՐՑԵՐՈՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՍ ԿԱԶԱՏՎԻ
Վաղվա ՀՀ կառավարության օրակարգի հենց անդրանիկ հարցը վերաբերում է հավանություն տալուն Տարածքային կառավարման նախկին նախարար ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՊՀ հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պարտականություններից ազատելու ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին: Սակայն, այս պաշտոնը երկար թափուր չի մնա, քանի որ ՀՀ կառավարության օրակարգի 2-րդ հարցով հավանության կարժանանա Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող նշանակելու մասին ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրի նախագիծը: Ի դեպ, երկու նախագծերի զեկուցող է նշանակված փոխվարչապետ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

