ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ` "ԵՎՐՈ-2016"-Ի ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ` "ԵՎՐՈ-2016"-Ի ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ


Մարզական այս տարին մեկնարկեց փոքրիկ անակնկալներով, որոնցից են ֆուտզալի Հայաստանի հավաքականն ու թիմի գրանցած արդյունքները: Մինչ հայ ֆուտբոլասերները փորձում են համակերպվել մեծ ֆուտբոլի մեր հավաքականի նախորդ տարվա անհաջողություններին, որոնք Եվրո-2016-ը գործնականում անհասանելի դարձրին հայ երկրպագուների համար, ֆուտզալի ազգային թիմը փորձում է իր մասով շտկել այս բացը:
Բայց մինչ ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաջողություններին հասնելը, նշենք, որ ՖԻՖԱ-ի հրապարակած հունվարյան դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը եւ զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը: Իսկ ահա ֆուտբոլի Հայաստանի ներքին առաջնությունը 2014 թվականի ընթացքում ոչ միայն իր տեղը չի կարողացել պահպանել ուժեղագույն առաջնությունների դասակարգման աղյուսակում, այլեւ ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հրապարակած 2014 թվականի աղյուսակում Հայաստանի Բարձրագույն խումբը 170 առաջնությունների ցանկում զբաղեցրել է 97-րդ հորիզոնականըª նախորդի համեմատ ետընթաց գրանցելով 10 հորիզոնականով:
Այս տխուր իրողությունների ֆոնին անցնելով ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի ելույթներին, պետք է նշել, որ թիմը սպասվածից շատ ավելի լավ հանդես եկավ: Նախ` մեր թիմը առաջին տուրում 4:3 հաշվով հաղթեց Շվեդիայի ընտրանուն: Ապա` երկրորդ տուրում Իսրայելի եւ Հայաստանի հավաքականները ոչ-ոքի խաղացին: Եվ ահա երրորդ խաղում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Շոտլանդիայի ընտրանու նկատմամբ, եւ այդպիսովª Շվեդիայում անցկացված որակավորման փուլում Հայաստանի թիմը 7 միավորով F խմբում գրավեց առաջին տեղը:
Այս փուլից Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի ուղեգիր նվաճեցին 6 խմբերի հաղթողներն ու երկրորդ տեղը գրաված լավագույն արդյունքով մեկ հավաքական:
Հաջորդ փուլում Հայաստանի հավաքականը 6-րդ խմբում կմրցի Խորվաթիայի, Սլովենիայի եւ Թուրքիայի թիմերի հետ: Ընտրական մրցաշարը կանցկացվի մարտի 18-21-ը: Եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն 7 խմբերի հաղթողները, որոնց կմիանա նաեւ մրցաշարի կազմակերպիչ երկրիª Սերբիայի հավաքականը: Երկրորդ տեղ գրաված թիմերը կանցկացնեն անցումային խաղեր:
Եվրո-2016-ի եզրափակիչ փուլին մասնակցելու են 14 հավաքականներ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում