ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Փետրվարի 4-ին` Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա "Երաժշտություն հանուն խաղաղության" միջազգային բարեգործական նախագծի համերգը, որին մասնակցում են միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր երաժիշտներ` դաշնակահարուհի Մարիա Նեմցովան եւ սաքսաֆոնահար Վիտալի Վատուլյան: Բարեգործական համերգի համակազմակերպիչն ու Հայաստան հրավիրող կողմը Ա. Խաչատրյանի անվան տրիոն է եւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը:

Այդ մասին "Իրավունքի" հետ զրույցում ասաց Ա. Խաչատրյանի անվան տրիոյի մասնակից, ջութակահար ԿԱՐԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ: Երեկոյի ընթացքում կհնչեն Բախի, Բրամսի, Շումանի, Գրիգի, Չայկովսկու, ինչպես նաեւ Կոմիտասի, Խաչատրյանի ստեղծագործությունները. "Համերգին ելույթ կունենան նաեւ երկու երիտասարդ ռուս սաքսաֆոնահարներ  Եվգենի Նովիկովը եւ Դմիտրի Ուվարովը, ովքեր իրենց երաժշտական գործունեությունը ծավալում են Եվրոպայում, ինչպես նաեւ արգենտինացի սաքսաֆոնահար Խուան Մանուել Դոմինգեսը",- նշեց ջութակահարը` հավելելով, որ "Երաժշտություն հանուն խաղաղության" նախագծի մասնակիցները համերգներով ու վարպետության դասընթացներով հանդես կգան Էջմիածնում եւ Ստեփանակերտում:
Զրուցակիցն ընդգծեց, որ այս նախագծի նպատակն է աջակցել հակամարտության գոտիներում բնակվող երիտասարդ երաժիշտներին: "Նախագծի շրջանակներում ռուս երաժիշտները կընտրեն նաեւ երկու հայ մասնակցի` Մոսկվայում եզրափակիչ համերգին մասնակցելու համար: 2012թ.-ին` երեւանյան նախորդ այցելության ընթացքում, նրանց կողմից ընտրվել են երկու հայ երաժիշտ` դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը եւ սաքսաֆոնահար Արթուր Քոչարյանը: Նրանք նույնպես կմասնակցեն երեւանյան համերգին":

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում