ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ. «ԱՅԴՏԵՂ ԿՍԿՍՎԻ ՔԱՈՍԸ, ՈՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է»

Արխիվ 12-16

ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ.  «ԱՅԴՏԵՂ ԿՍԿՍՎԻ ՔԱՈՍԸ,
ՈՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է»


Անցյալ տարին եւս կորուստներով լի էր թատերական ոլորտի` հատկապես Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի համար, այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց թատրոնի դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, ով տարվա ընթացքում գրեթե զբաղված է եղել «Ռիչարդ 3-րդ»  ներկայացման բեմականացմամբ.

«... ՈՐՈՎՀԵՏԵՎ ԹԱՏՐՈՆԸ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՈՒՆԵՑԱՎ»


- Գրեթե ամբողջ 2014-ին թատրոնի անձնակազմն իր ուժերը կենտրոնացրել էր այդ ներկայացման բեմադրական աշխատանքների վրա, որը հաջողությամբ ներկայացրինք հանդիսատեսի դատին:

Սովորաբար նման բարդ, ողբերգական գործերից հետո մի տեսակ հանգստություն է լինում դերասանի մոտ: Բայց ներկայացման հանձնումը շատ ձգձգվեց, որովհետեւ թատրոնը կորուստներ ունեցավ: Ներկայացման մեջ զբաղված մեր ավագ ընկերները հեռացան կյանքից, որից հետո ամբողջ խմբի համար շատ դժվար էր նորից սկսել աշխատանքները: Ինչպես անցյալ տարվա ավարտին, այնպես էլ այս տարվա սկզբին կրկին կորուստներ ունեցանք թատրոնում` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջհանգիրովը, ՀՀ վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանը... Իրար հետեւից գնացին մեր ավագ ընկերները ու հիմա թատրոնում էլի քաոս է, շոկային ու բարդ վիճակ... ՈՒ պետք է փոխարինեն, քանի որ  թատրոնի ներկայացումներում նրանք ակտիվ զբաղված էին:

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ
ԹԱՏՐՈՆՈՒՄ ՆՈՐ ԳՈՐԾԵՐ ՉԵՆ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ»


- 2015-ին ի՞նչ ծրագրեր ու ներկայացումներ են սպասվում, թատրոնը որեւէ նոր ներկայացում կբեմադրի՞ Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
- Առանձնապես չեմ սիրում ծրագրերից խոսել, կարծես, որ խոսում ես, չի իրականանում: Իսկ տարելիցի հետ կապված, տեղյակ եմ, որ թատրոնում նոր գործ չեն նախաձեռնելու: Սունդուկյան թատոնն իր խաղացանկում ունի Ցեղասպանության վերաբերյալ մի քանի ներկայացումներ` Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» եւ «Ոտքի դատարանն է գալիս», Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» ներկայացումները: Մեր թատրոնը միշտ տասնօրյակ է անում, ու այդ թեմայով ներկայացումներ ենք խաղում մինչեւ ապրիլ 24-ը: Եվ հետո, մի բան էլ կա, Սունդուկյան թատրոնը պետք է կանգնի կապիտալ վերանորոգման, ուղղակի ժամկետները դեռ պարզ չեն, բայց կարծում եմ, որ դա կլինի ապրիլ ամսից հետո:

«... ՈՒ ԱՄԵՆ ՕՐ ՄԵՆՔ ԶԻՆՎՈՐՆԵՐ ԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ»

- Պարոն Ներսիսյան, գրեթե մեկ շաբաթ է ամբողջ հայ ազգը սգում է Գյումրիում մի ողջ ընտանիքի հանդեպ կատարված սպանդի համար, սակայն բոլորը կենտրոնացած լինելով այդ դեպքի վրա, չեն նկատում, որ ամեն օր սահմանին զինվոր ենք կորցնում:
- Սա ուղղակի փորձությունների շարք է, այն մեր ազգի ճակատագիրն է, մեր գենետիկ կոդում է դրված, որ անընդհատ պետք է այս փորձությունները լինեն: Ընդհանրապես, այն, ինչ կատարվում է սահմանային դիրքերում, կարծես թե զարմանալի չէ: Դեռեւս 2014 թվականից են սկսվել այդ դիվերսիոն գործընթացները Ադրբեջանի կողմից: Այո, Գյումրիի այս մեծագույն ողբերգությունը, որը բոլորինս է, մի տեսակ իրենց վրա վերցրին ամբողջ ազգի ուշադրությունը, իսկ սահմանամերձ գոտիներում շարունակվում են դիվերսիոն գործողությունները Ադրբեջանի կողմից, ու ամեն օր մենք զինվորներ ենք կորցնում... Ուղղակի այս ամենից մի բան կարող եմ եզրակացնել. հիմա մենք այնպիսի բացասական ժամանակահատվածում ենք ապրում, որ փորձություններն անընդհատ են, եւ նույնիսկ կարող են անակնկալներ լինել, եւ մենք ուղղակի պետք է պատրաստ լինենք դրան, այլ բան չկա, ի՞նչ կարող ենք անել:

«ՇԱՏ ԿՈՒԶԵՆԱՅԻ, ՈՐ ԼԻՆԵԻՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ»

- Որպես մտավորական, վաստակավոր արտիստ` ի՞նչ կոչ կանեք հայ ազգին:
- Եթե խելամիտ մարդիկ այսօր կան, եւ ես համոզված եմ որ կան, պիտի հասկանան` մենք հիմա պիտի լինենք միասնական, մի շահի համար, իսկ դա պետք է լինի մեր ազգային շահը, երկրի, ժողովրդի շահը եւ ոչ երբեք` ինչ-որ այլ ուժերի ու այլ երկրների: Մենք առաջինը մեր մասին պիտի մտածենք ու մեր ներսի պառակտումները, իրար ոչնչացնելը, ստորացնելը վերացնենք, կապ չունի դա քաղաքական է, թե` անձնական: Մեր ներսի մթնոլորտը պետք է փոխվի, այսպես չի կարող մնալ, ընդամենը պետք է միասնական լինել, կշռադատված ու համախմբված: Օրինակ` Գյումրիի այս ցավը պետք է բոլորիս ցավը լինի, ոչ թե միայն ինչ-որ խմբերի, մի քանի հայերի... Դրսի հայերն էլ այսօր պետք է մեզ հետ լինեն: Մեկ-մեկ այնպիսի տպավորություն է` կարծես հյուրեր լինեն, երբ պետք է, գալիս են` հանգիստ ու խաղաղ ժամանակ, մենք էլ կարմիր գորգերը փռում ենք առջեւները, լավ ենք անում, մեր հայրենակիցներն են, շատ լավ է, բայց պետք է ծանր ժամանակ էլ լինեն երկրի, հայրենիքի ու հայերի կողքին համախմբված: Շատ կուզենայի, որ լինեինք միասնական ու միմյանց ճիշտ գնահատականներ տայինք եւ ոչ թե ոչնչացնենք, ստորացնենք, որպեսզի ամեն ինչ բացասական երագներով լինի: Այդպես մենք մեզ ենք վնասում: Մի գաղափարի պետք է ծառայենք, չի կարող լինել 25 պսեւդո գաղափարախոսություն, այդտեղ կսկսվի քաոսը, որն արդեն սկսվել է:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում