"ՎԵՃԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄª ՄԻ ԸՆԿԵՐԸ ԴԱՆԱԿՈՎ ԽՓԵԼ Է ՄՅՈՒՍԻՆ"

Արխիվ 12-16

"ՎԵՃԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄª ՄԻ ԸՆԿԵՐԸ ԴԱՆԱԿՈՎ ԽՓԵԼ Է ՄՅՈՒՍԻՆ"

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Կուրթան գյուղի բնակիչ Հ.Առաքելյանին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ:
Ըստ մեղադրանքի. "2015 թվականի հունվարի 17-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի Կուրթան գյուղի "Զավոդի տարածք" կոչվող տեղանքում կենցաղային խնդիրների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում անպատվելու եւ քաշքշելու կապակցությամբ վրեժխնդիր լինելու շարժառիթով նախապես իր հետ վերցրած դանակով Հ. Առաքելյանի կրծքավանդակի ձախ ստորին կողմնային շրջանին մեկ անգամ հարվածել է նույն գյուղի անչափահաս մի բնակիչ: Դանակի հարվածի հետեւանքով Հ. Առաքելյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Իսկ 18-ը դեռեւս չբոլորած Դավիթը ձերբակալվել է": Թե ինչն է եղել տղաների վեճի պատճառը, փորձեցինք հետաքրքրվել դանակահարության մեջ մեղադրվող Դավիթի մայրիկից` տիկին Անահիտից, ով մեզ հետ զրույցի ընթացքում անընդհատ արտասվում էր.
- Ինքը ուղղակի շուտ բորբոքվող տղա է, տանել չէր կարողանում, որ հանկարծ ինչ-որ մեկը ինքնասիրությանը կպներ: Իսկ ընդհանուր առմամբ, շատ բարի, կամեցող, բոլորին ձեռք մեկնող էրեխա է: Ինքը դեռ տասնութ տարեկան չկա. ամսի քսանութին պետք է լրանար տասնութը: Ես չեմ ուզում իմ տղային արդարացնել, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. տղաս չէր կարող անմեղ տեղը նման քայլի գնար: Հիմա դեպք է` եղել է, ընկերներ են եղել, իրար հետ շատ մտերիմ, դա մտածված չի եղել: Բորբոքվել են, հունից դուրս են եկել, ստացվել է. ինքը հանցագործ չի, պատրաստվում է ամռանը գնալ բանակ:
- Խոսե՞լ եք ձեր տղայի հետ, պատմե՞լ է ինչպես է եղել դեպքը:
- Հիմա ինքը, որ բաժնում է, չեմ տեսել: Գիտեմ, որ էդ պատմության հիմնական պատճառը իմ հասցեին ընկերոջ կողմից հասցված անպատիվ խոսքերն են` ես քո մերը ու... ինքն էլ իրեն չի կարողացել տիրապետի: Ի՞նչ կանեիք Դուք, որ Ձեր ծնողին վիրավորեին, հայհոյեին: Իմ տղուն ինչ վիրավորանք, հայհոյանք ասես, որ չեն ասել` ես քո մերը, ես քո ըսենցը, ու ավելի վատ բաներ: Պարզապես, ես մանրամասներին տեղյակ չեմ, դրա համար շատ բան չեմ կարող ասել: Իմ էրեխեն էդ օրը մինչեւ ժամը չորսը տանն է եղել, ընկերը եկավ, հրավիրեց տունª հաց ուտելու: Գնացել են, հաց են կերել, հետո, թե ինչ է եղել էդ սեղանի շուրջª չգիտեմ: Դրանից հետո դուրս են եկել` տղերքով "ռազբիրատ" անելու, ու չգիտեմ` կատարվեց էն, ինչ չպետք է լիներ:
Կուրթան գյուղի գյուղապետ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ էլ, ով քիչ թե շատ տեղեկացված էր դեպքից, ասաց.
- Պատճառը խմիչքն է եղել. ընկերոջ բանակի քեֆը պետք է լիներ հաջորդ օրը, եւ էդ կապակցությամբ գառ էին մորթել, ջահելներով մի երկու բաժակ խմել են, որից հետո իրար չեն հասկացել: Դուրս են եկել` զրույց անելու, որի ընթացքում վեճ է առաջացել: Վեճի արդյունքումª մի ընկերը դանակով խփել է մյուսին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում