"ԹՇՆԱՄԻՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՁԵՌՔԸ ՎԵՐՑՆԵԼ"

Արխիվ 12-16

"ԹՇՆԱՄԻՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ  
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՁԵՌՔԸ ՎԵՐՑՆԵԼ"


Վերջին երկու օրերին Ղարաբաղի սահմաններին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը ոչ միայն բազմիցս խախտվել է, այլ նաեւ, ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք հետ են շպրտվել: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում` ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Այս ամենի մասին զրուցեցինք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:
- Ինչպիսի՞ն է այս պահին իրավիճակը սահմանին:
- Հակառակորդը շարունակում է իր սադրիչ գործողությունները, բայց, հավատացեք, ստանում է իրեն համարժեք պատասխան: Թշնամին չի կարողանում եւ չի էլ կարողանալու նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ հունվար ամսից հակառակորդը էլ ավելի է ակտիվացել, դա, այսպես ասած, խորհրդանշական է: Տոնական ամիս է մեզ համար, իսկ Ադրբեջանը միշտ էլ տոն օրերին փորձում է յուրովի "շհնորհավորել" արցախցիների եւ հայության տոն օրերը: Հակառակորդը պարբերաբար սադրանքների է ենթարկում սահմանները այն բանի համար, որպեսզի Ալիեւը եւ իր կլանը արդարանան սեփական ժողովրդի առջեւ: Նրանց պետք է իրենց ժողովրդի ուշադրությունը ցրել, որպեսզի չեզոքացնեն այս օրերին իրենց ժողովրդի պահանջները եւ դրանով ցույց տան, որ անկախ ամեն բանից` իրենք աշխատում են իրենց ժողովրդի համար: Երբեմն հակառակորդը ստորաբար հայտարարում է, որ նախահարձակը եղել է հայկական կողմը, բայց դա էլ իր բացատրությունն ունի: Նրանք դա անում են, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, որ մեղավորը ոչ թե իրենք են, այլ` հայերը:
Թշնամու հիմնական նպատակն այն է, որպեսզի ահաբեկեն հայ ժողովրդին եւ սեփական ժողովրդին ցույց տան, որ իրենք ուժեղ են: Բայց, իհարկե, մենք նրանց այդ սադրիչ գործողություններից երբեք ո՛չ ահաբեկվել ենք, ո՛չ էլ կահաբեկվենք: Ընդհակառակըª անելու ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր անկախությունը եւ անվտանգությունը պաշտպանելու համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում