ԴՈԼԱՐԱՅԻՆ "ԽԱՂԵՐԻ" ՀԱՄԱՐ ԿԲ-Ն ՊԱՏԺԵԼ Է 16 ԲԱՆԿԵՐԻ ԵՎ 12 ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ

Արխիվ 12-16

ԴՈԼԱՐԱՅԻՆ "ԽԱՂԵՐԻ" ՀԱՄԱՐ ԿԲ-Ն ՊԱՏԺԵԼ Է  16 ԲԱՆԿԵՐԻ ԵՎ 12 ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ


Ամանորին ընդառաջ` դրամի կտրուկ արժեզրկման եւ գնաճի հետ կապված, Կենտրոնական բանկի ¥ԿԲ¤ նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրել էր, որ ֆինանսական շուկայում 16 վարչական վարույթ են սկսել: Թե ինչ ընթացք են ստացել վերոնշյալ վարույթները, Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից տեղակացանք.
-Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բանկերում եւ փոխանակման կետերում իրականացվել են ՀՀ բանկային եւ արժութային օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմանն ուղղված շուրջ 170 ստուգումներ, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբª ՀՀ տարածքում գործող թվով 16 առեւտրային բանկի եւ 12 փոխանակման կետի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ` տուգանքի, լիցենզիայի կասեցման եւ նախազգուշացման տեսքով:
Ընդհանուր առմամբª բանկերի եւ փոխանակման կետերի նկատմամբ նշանակված տուգանքներից` հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է գանձման շուրջ քառասուն միլիոն ՀՀ դրամ:
Միաժամանակª թվով 23 ֆինանսական կազմակերպության նկատմամբ կիրառվել է նախազգուշացում` ապագայում նմանատիպ խախտումներ թույլ չտալու հանձնարարականով, ինչպես նաեւ կասեցվել են 3 փոխանակման կետերի գործունեության լիցենզիաները:
Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ արտարժութային շուկայում տեղի ունեցած դեպքերի վարչական վարույթները կրում են շարունակական բնույթ, եւ ՀՀ տարածքում գործող այլ բանկերի եւ փոխանակման կետերի կողմից թույլ տրված նմանատիպ խախտումները կքննարկվեն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի լիցենզավորման եւ վերահսկողության հանձնաժողովի հաջորդ նիստերի ընթացքում:
Այսպիսով, եթե ՀՀ ԿԲ-ն, ըստ էության, նախաամանորյա դոլարային խաղերի համար պատժել Է 16 բանկի` հայաստանյան բանկերի մեծ մասին, դա հուշում է, որ փոխարժեքային այդ աննախադեպ վայրիվերումների մեջ նրանք իրենց մեղքի բաժինն ունեցել են: Մեծ էր այդ մեղքը, թե փոքր, կամ կոնկրետ որ բանկերն էին այդ "խաղերի" մեջ ներգրավված, առաջիկայում դեռ կանդրադառնանք: Բայց այս անգամ խոսքն այն մասին է, որ եթե համակարգի մեծ մասը այս կամ այն չափով ներգրավված էր մի գործընթացի մեջ, որը հիմքերից ցնցեց երկիրը, ապա նաեւ պետք է հասկանալ դրա պատճառները: Այսինքնª միայն փող աշխատելու ձգտո՞ւմ էր, որ ապօրինության, այսինքնª պատժելի արարքի տարավ այդ հաստատություններին, թե՞ ավելի խորքային այլ պատճառներ էլ կային: Հետո. ԿԲ-ն ունի համակարգը վերահսկելու ամենալայն լծակները, եւ եթե այս պարագայում անգամ բանկերը հաջողացնում են "արժութային օրենսդրությամբ սահմանված պահանջները" խախտել, այն էլª զանգվածաբար, ապա նաեւ հասկանալ է պետք, թե այդ ո՞ւր մնացին ԿԲ-ի բոլոր վերահսկողական լծակները, թե՞ դրանք ճիշտ պահին գործադրելու ցանկություն չկար: Բայց չէ՞ որ այդ օրերին ԿԲ-ից քանիցս հայտարարություններ հնչեցին, թե ուշիուշով հետեւում են զարգացումներին, որ իրավիճակը միանգամայն վերահսկում են եւ այլն: Այդպե՞ս էր վերահսկվում, որ միանգամից 16 բանկ ¥էլ չենք խոսում "չենջերի" մասին¤ "խաղե՞ր տային": Մի խոսքովª դոլարային թեմայով դեռ պարզելու շատ բան կա, առավել եւս, որ հետտոնական իրավիճակը հուշում է, որ դեռ վաղ է այդ թեման փակված համարել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում