«ԵԹԵ ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ՀԱՆՁՆԵՆ ՄԵԶ, ՄԵԾ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ՆԱ ԿԿԱԽՎԻ»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ՀԱՆՁՆԵՆ ՄԵԶ,
ՄԵԾ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ՆԱ ԿԿԱԽՎԻ»


Երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Կրոնական անհանդուրժողականության աճը աշխարհում եւ դրա հետեւանքները հայ իրականության վրա» թեմայով, որի բանախոսներն են Հայաստանյաց ավետարանական եկեղեցու նախկին հովիվ, վերապատվելի ԱՐՄԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ եւ Քայքայիչ պաշտամունքից տուժածների եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ:


«ԱՅՆ ՕՐԵՆՔԸ, ՈՐԸ ԳՈՐԾՈՒՄ Է ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ,
ԿԻՍԱՄԵՌԱԾ ՕՐԵՆՔ Է»


Խոսելով կրոնական անհանդուրժողականության մասին` Ա. Ամարյանը նախ նշեց, որ դա Հայաստանում չի պատկերացնում, քանի որ ՀՀ-ում չկա որեւէ օրենք, որը կարող է սահմանափակել կրոնական կառույցների գործունեությունը. «Այն օրենքը, որը գործում է խղճի, ազատության մասին, կիսամեռած օրենք է: Հայ ավետարանչական ընկերակցությունը գրանցված է որպես կրոնական կառույց, բայց այս պահին գտնվելով դատավարության մեջ` պաշտոնապես հայտարարեցին, որ իրենք ֆինանսավորվում են արտասահմանից: Սակայն, նույն օրենքի 13-րդ հոդվածն արգելում է ֆինանսավորումը դրսից, բայց մենք այսօր չենք կարողանում ապացուցել, թե այդ օրենքը հիմա վերաբերում է դրան, թե` ոչ, քանի որ մեր օրենքներն ունեն երկակի հասկացողություններ: Եթե Սահմանադրությամբ ամրագրված է, որ ամեն ոք իրավունք ունի իր կարծիքն ունենալու, ուրեմն` եթե նա գնում է ընդդեմ եկեղեցու, դա անհանդուրժողականություն չէ, այլ ընդամենը պետք է Սահմանադրությունը փոխել»: Անդրադառնալով արտասահմանյան իրադարձություններին, հատկապես Ֆրանսիայում տեղի ունեցած իսլամիստների ահաբեկչությանը, Ա. Ամարյանը հավելեց. «Ավելի շատ դրանք ոչ թե իրականում կրոնական հողի վրա կատարված գործողություններ են, այլ` քաղաքական: Օրինակ, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի նյույորքյան դեպքերից հետո ԱՄՆ-ն հարձակվեց Իրաքի վրա: Իսկ Ֆրանսիայի դեպքերից հետո նա իր զորքերը հզորացնում է Իրաքում: Այսինքն` այստեղ խնդիրը ոչ թե կրոնական է, այլ նպատակ ունի մարդկանց միշտ պահել վախի մթնոլորտի մեջ: Դա մասսայական հսկողությունն է` հեռախոսների գաղտնալսումներ եւ այլն, ինչի մեջ վարպետացել է ԱՄՆ-ն»:


«ԵԹԵ ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ
ՓՈԽԱՐԵՆ, ԱԶԳԻՆ ՓՉԱՑՆՈՒՄ ԵՆ, ՈՒՐԵՄՆ` ԼԻՆԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱ՞Ն»


Իսկ ըստ վերապատվելի Ա. Միքայելյանի` «հանդուրժողականություն» նշանակում է կրել, տանել, համբերել. «Ես անձամբ չկարողացա կրել, տանել ավետարանական եկեղեցու ներսում անօրինությունները, քաղաքականությունը եւ անաստվածությունը: Եթե ինչ-որ մեկը պատրաստ է վերոնշյալները կրել եւ տանել, ապա, կներեք, բայց նա հայ կոչվելու իրավունք չունի»: Ապա մանրամասնեց ասվածը. «Ինձ նամակ գրեց Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն պարոն Ֆիլյանը եւ հետեւյալը ձեւակերպեց` ցանկացած անհանդուրժողականություն` մեր աշխատակիցների կողմից, վնասում է մեր գործունեության բնականոն ընթացքը: Այսինքն` եթե կրոնական դաշտում ամենուր օրինազանցներ են, եթե սեռական դաստիարակության փոխարեն, ազգին փչացնում են, ուրեմն` մենք պիտի կրենք, տանենք դա ու լինենք հանդուրժողակա՞ն: Կամ, օրինակ, անդրադառնանք ֆրանսիական դեպքերին, համարենք, թե կրոնական դաշտի խնդիր է, քանի որ Մուհամեդի ծաղրանկարը տպագրեցին եւ այլն: Արդյունքում ինչքան մուսուլմաններ ոտքի կանգնեցին: Ցույց տվեք այստեղ` հանդուրժողականությունը ո՞րն էր: Դրանից հետո տպվեց ավելի շատ քանակությամբ այդ ծաղրանկարից: Սա հանդուրժողականության օրինա՞կ է մեր ազգի համար: Ինչո՞ւ են մեզ փորձում պարտադրել այն, ինչը մեր ազգին հարիր չէ, ինչո՞ւ են փորձում Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ»:

«ԵՐԲ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԸ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԱՆՈՑ
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
»


Ի դեպ, վերապատվելի Ա. Միքայելյանը հիշեց Երեւանի Ավետարանչական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի լրագրողի (Լ. Բարդակչյանը պահանջում է «Իրավունքից»` ներողություն խնդրել հոդվածում հրապարակված «Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ նրա, «նողկալի» բառով ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը). «Դուք ասեք` պարոն Բարդակչյան, եթե Դուք գտնում եք, որ մենք սխալ ենք արել, մենք ապաշխարում ենք: Օգնեք, որ ապաշխարենք: Ի՞նչ պատասխան պիտի տա` որպես հոգեւոր մարդ: Չէ՞ որ հոգեւոր մարդը մարդկանց առաջնորդում է, ոչ թե` դատում»:  Մեր այն դիտարկմանը, որ պարոն Բարդակչյանը «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել 1.000.000 դրամ` վերապատվելի Ա. Միքայելյանը, պարզապես ապշեց. «Երբ Բարդակչյանը մեկ միլոն դրամանոց ներողություն է պահանջում, իսկ ինքը, որ սխալներ է գործել, Աստծուն ինչքա՞ն է վճարելու իր մեղքերի թողության համար: Կամ այդ ինչպե՞ս Բարդակչյանը հանկարծ որոշեց, որ դատարանը աստվածաշնչյան է ու Աստծո կողմից է, ի՞նչ իրավունքով է ինքը դատարան դիմում: Եթե, օրինակ, ինձ արգելում էին, համոզում էին տարիներով, որ ես իրենց ներքին հարցը իրավունք չունեմ աշխարհիկ դատարաններում լուծելու, իրենք ինչո՞ւ են դատարանով լուծում: Այսինքն` սա խաբկանք է: Իսկ ինչ վերաբերում է վիրավորանքին, Հիսուսին էլ վիրավորեցին: Եվ իմ անձնական կարծիքն է, որ եթե ինքը վիրավորվել է, թող ձեր խմբագրության հետ նախ անձամբ խոսեր, ոչ թե դատարան դիմեր: Սա կարծում եմ` հոգեւոր հովվի համար շատ թույլ քայլ է: Երբ դատարանով մեկին ասում է` ներողություն խնդրի, ուրեմն` հովիվը հովիվ չէ»: Այնուհետեւ արդարացիորեն նկատեց. «Հետաքրքիր է, թե Քրիստոս քարոզող այդ մարդիկ ինչո՞ւ են դատի տվել թերթին, չէ՞ որ ո՛չ մատ եք թափ տվել վրաները, ո՛չ վախացրել եք, ո՛չ դատարանում ուզում եք կեղծիքը ճշմարտության տեղ անցկացնել եւ մատուցել, ո՛չ հոգեւոր մարդկանց հավատացյալ խմբին զրկել եք աստվածապաշտության իրավունքից, ինչպես մեզ են զրկել: Ավետարանականները ինձ մի հետաքրքիր բան էին ուզում սովորեցնել. մի անգամ նրանցից ԱՄՆ-ի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանն ասաց` եղբա՛յր, Քրիստոսին խաչեցին, եւ Նա ասաց` Հա՛յր, ներիր սրանց: Ապա հարցրեց` դու չե՞ս կարող ներել, ես էլ պատասխանեցի` Ձեր քարոզները սխալ են: Քրիստոս ասաց` ներեք սրանց, որովհետեւ չեն հասկանում` ինչ են անում, իսկ Դուք հասկանալով եք անում»:

«ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԿԱԽՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՓԱԿՎԻ ԱՅՍ ԳՈՐԾԸ»


Եվ, իհարկե, այս օրերին բոլորի քննարկման գլխավոր թեման Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունն էր, ինչին անդրադարձան նաեւ մեր հյուրերը: Պարոն Ամարյանից, ով առաջինն էր, որ հայտարարեց, թե սպանության միակ կասկածյալի` ռուս զինվոր Վալերի Պերմյակովի ընտանիքը աղանդավորական է, հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հնարավոր է, որ սպանությունն այդ հողի վրա է կատարվել: «Սա կարող է պարզվել դատահոգեբանական փորձաքննության արդյունքում: Ցավոք, Հայաստանում դրա մասնագետները չկան, մինչդեռ Ռուսաստանի հատուկ ծառայություններում նման մասնագետներ կան, ովքեր կարող են դա բացահայտել: Չնայած մենք շատ ենք ուզում, որ Պերմյակովին հանձնեն մեզ, բայց եթե նրան հանձնեն մեզ, մեծ հավանականություն կա, որ կկախվի: Իսկ Պերմյակովի կախվելուց հետո կփակվի գործը, եւ ոչ ոք չի կարողանա պարզել, թե իրականում ինչ է կատարվել: Դրա համար ճիշտ  է նրան ռուսական ռազմաբազայում մեկուսացնելը»,- իր տեսակետը հայտնեց Ա. Ամարյանը: Այնուամենայնիվ, եթե պարզվի, որ մարդասպանը հենց կրոնական հողի վրա է կատարել հանցագործությունը, թե ինչ է սպասվում այդ կրոնական կառույցին, որը ինքը ներկայացնում է, պարոն Ամարյանը հավելեց. «Եթե դա Ռուսաստանի իրավապահները պարզեն, ապա կարող է այդ կրոնական կառույցը փակվել: Իհարկե, սա էլ վերջնական լուծում չէ, քանի որ նման կառույցները «դրակոնների» նման են` մի գլուխը կտրում ես, երկուսն է աճում»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում