"ԱՆԳԼԻԱՆ ՄԵԾ ՄԵՂՔ ՈՒՆԻ ՀԱՅԵՐԻՆ ԿՈՏՈՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ"
Արխիվ 12-16ՀԱՐՑՈՒՄ"
Ինչպես հայտնի է, որպես Հայոց ցեղասպանության 100-ամյակի դեմ քայլª թուրքական կառավարությունը որոշել է ապրիլի 24-ին նշել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը: Եվ դրա "աղվեսային" նյուանսն է, որ միջոցառմանը մասնակցելու համար նախագահ Էրդողանն այդ միջոցառմանը մասնակցելու համար 102 երկրների ղեկավարներին է ուղարկել պաշտոնական հրավեր: Իհարկեª այդ հրավերն ընդունելը նաեւ Հայաստանի համար հստակ կդարձնի, թե որ պետությունից ինչ ակնկալիքներ պետք է ունենա` Ցեղասպանության ճանաչման հարցում: Ընդ որում, իրավիճակն արդեն իսկ սկսում է պարզվել, քանի որ Էրդողանի հրավերին արդեն եղել են արձագանքողներ: Հրավերն ընդունել են դեմոկրատ Եվրոպայի ամենադեմոկրատ հատվածներից մեկիª Անգլիայի արքայազն Չարլզը եւ Ուիլյամսը, ովքեր նախատեսել են, որ այս տարվա ապրիլի 24-ին կայցելեն Թուրքիա` Գալիպոլիի ճակատամարտին նվիրված հուշահամալիր: Դե ուրեմն, ի՞նչ հետեւություններ պետք է անել սրանից...
Թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ կարծիք հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Դարդանելի գործողությանը նվիրված միջոցառումներին, այն էլ` հարյուրամյակին, սպասելի էր, քանի որ անգլիացիները այդ ճակատամարտի կողմերից մեկն են եղել: Սակայն.
- Այստեղ պատկերն ամբողջովին փոխում է թուրքերի կողմից ամսաթվի ընտրությունը: Թուրքիանª Դարդանելի ճակատամարտի հիմնական միջոցառման համար ընտրելով ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, իրադարձություններին խիստ քաղաքական երանգ է հաղորդում: Ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից առանձնացող եւ նշանակալի օր չէ: Միեւնույն ժամանակª Թուրքիան միշտ էլ Անգլիայի համար պատմականորեն մեծ կարեւորություն է ներկայացրել, եւ այսօր եւս կողմերն ունեն փոխկապակցված շահեր: Մերօրյա իրականությունը հաշվի առնելով` Հայաստանի կամ Թուրքիայի, այսինքնª Ցեղասպանության կամ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի մեջ ընտրության դեպքում Անգլիայի համար նախընտրելի է երկրորդ տարբերակը:
Իսկ ահա իր արեւմտամետ հայացքներով հայտնի, "Բարեւ Երեւան" խմբակցության անդամ, քաղաքական վերլուծաբան ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ հետեւյալ կարծիքին է.
- Ես չգիտեմª արդյոք Հայաստանն Անգլիայի արքայազնին հրավիրե՞լ է, որպեսզի նա այցելի Ծիծեռնակաբերդ եւ ներկա գտնվի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Ես Անգլիայից նեղվելու կամ նեղանալու խնդիր չունեմ, ի վերջո, Գալիպոլիի ճակատամարտի հետ Անգլիան ուղղակիորեն առնչվում է, ճակատամարտում զոհվել են մեծ թվով անգլիացիներ: Այս փաստը Թուրքիան ցանկանում է օգտագործել եւ ցույց տալ 100 տարի անց իր եւ Անգլիայի ժամանակին տարած հաղթանակը: Անգլիան մի երկիր է, որը Թուրքիայից ստացել է հրավեր եւ այն չի մերժել:
Դե, մնում է անգլիական արքայազնին այդպես "դզել-փչելու" փորձից հետո լսել քաղաքական փորձագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ում Թուրքիայում անցկացվող միջոցառմանը Անգլիայի կողմից ընդունած հրավերը չի զարմացնում, քանի որ, քաղաքագետի գնահատմամբ, 1915 թվականին հայերին կոտորելու հարցում Լոնդոնը մեծ դերակատարություն է ունեցել` դառնալով թուրքերի համախոհներից մեկը.
- Այսօր ե՛ւ Անգլիան, ե՛ւ ԱՄՆ-ը միավորվելով Թուրքիայի հետª ցանկանում են օգուտ քաղել Ռուսաստանում եւ աշխարհում ստեղծված իրավիճակից: Անգլիան մեծ մեղք ունի հայերին կոտորելու հարցում, այնպես որª նրա մասնակցությունը հատկապես այդ միջոցառմանը այդքան էլ զարմանալի չէր: Այս ամենից զատ` Հայաստանն ի լուր ամբողջ աշխարհի պետք է հայտարարի, որ ապրիլի 24-ին Թուրքիայի կողմից նշվող այս միջոցառումն առնչություն չունի Գալիպոլիի ճակատամարտի հետ, քանի որ պատերազմի ժամանակ ապրիլի 24-ին արտառոց ոչինչ չի եղել: Թե ինչու է միջոցառումը կազմակերպվել հենց ապրիլի 24-ին, չի կարող ուրիշ պատճառ ունենալ, քան Հայաստանում նշվող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները ամեն կերպ խանգարելը: Այս ամենը խոսում է այն մասին, որ թուրքերը որպես քոչվոր ցեղ, պատրաստ չեն ընդունել 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

