«ՈՏՔԻ ՎՐԱ ՏԱՔ ԳԼԽՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼԸ ՍԽԱԼ Է»

Արխիվ 12-16

«ՈՏՔԻ ՎՐԱ ՏԱՔ ԳԼԽՈՎ
ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼԸ ՍԽԱԼ Է»


Մարեց հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին ճրագը: Թեպետ հայաստանյան ու արտասահմանյան բժիշկներն արեցին հնարավորն ու անհնարինը, սակայն վիրավոր 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը հեռացավ կյանքից` ընդմիշտ միանալով իր ընտանիքին: Տեղի ունեցած ողբերգության եւ դրան հաջորդած դեպքերի մասին «Իրավունքը» զրուցեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ծնունդով Շիրակի մարզից ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ հետ:

«ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՍԱԴՐԻՉՆԵՐ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ՉԼԻՆԵԼ»


-Պարոն Մակեյան, հետադարձ հայացք նետելով Ավետիսյանների ընտանիքի ողբերգությանը հաջորդած դեպքերին` Գյումրիի եւ Երեւանի փողոցներում, ի՞նչ եզրակացություն կարող ենք անել այսօր:


- Տեղի ունեցածից հետո մեր կուսակցությունը քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ հստակ գնահատականները տվել ենք: Ոստիկանությունը կրկին գործեց այնպես, ինչպես գործել է վերջին տասնամյակում, այսինքն` հախուռն, անկազմակերպ, նպատակ ունենալով մեկ խնդիր` ահաբեկել: Եվ մենք շատ լուրջ մտահոգված ենք, որ եթե այս աշխարհաքաղաքական լարված իրավիճակում, Աստված ոչ անի, մեզ համար անցանկալի զարգացումներ լինեն այս տարածաշրջանում, ինչպիսի ողորմելի վիճակում կհայտնվենք:
- Ըստ Ձեզ, այնուամենայնիվ, տեղի ունեցած բախումները` ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, արդյո՞ք սադրիչների «ձեռքի գործը» չէր:
- Կային սադրիչներ, թե` ոչ, ասեմ, որ լավ տեղեկացված եմ, եւ այդ հավաքվածների մեծ մասը ինքնաբուխ էր հավաքվել: Ի դեպ, հիմնականում երիտասարդություն էր: Բնականաբար, սադրիչներ չէին կարող չլինել, բայց դրանք մեծ որակ չկազմեցին, եւ եղավ այն, ինչ եղավ: Ոստիկանությունը, փաստորեն, էլի գործեց ոչ պրոֆեսիոնալ:
- Ինչո՞ւ:
- Եթե մասնագիտական լուրջ կազմակերպված գործեր, այդ բախումը չէր լինի: Իրենք նախ պետք է կարողանային մեկուսացնել սադրիչներին, եթե, իրոք, նմաններ կային: Իսկ իրենք լավ գիտեին, թե ովքեր են սադրիչները: Փոխանակ նրանց հետ խնդիրը լուծեին, անկազմակերպ, հախուռն օպերացիա իրականացրին, որի արդյունքում բոլորս էլ տեսանք` ինչ եղավ:

«ԼԱՎ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՏ ԲԱՆ ԱՆԵԼԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ,
ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ»


-Ամեն դեպքում, տեղի ունեցած բախումների մեջ «մայդանի» հայաստանյան սցենար տեսնո՞ւմ էիք:
- Բարդ է միանշանակ գնահատական տալ, բայց զարգացումները, եթե խորանային, չի բացառվում: Այնուամենայնիվ, լավ նպատակով վատ բան անելը, կարծում եմ արդարացված չէ: Եվ դրա համար էլ, Երեւանում ոստիկանությունը անհասկանալի միջոցառում արեց Ազատության հրապարակում, այսինքն` չենք կարող բացառել, որ այդ գործողությունները կանխարգելիչ քայլեր էին:
- Իսկ հավանականություն տեսնո՞ւմ եք, որ Ավետիսյանների սպանության գործում ռուս զինվոր Վալերի Պերմյակովից բացի, ինչ-որ երրորդ ուժերի մասնակցություն լինի:
- Եթե շահագրգիռ կողմերը դիտարկենք, ապա պետք է նշենք, որ սա ո՛չ ռուսներին էր պետք, ո՛չ հայերիս: Մեր հայտարարության մեջ այդ ուղղությամբ եւս մեսիջներ ուղարկել ենք, որ պարտավոր են իշխանությունները գտնել դրդապատճառը: Երբ դա բացահայտվի, պարզ կլինի, թե երրորդ ուժեր կան այս քր.գործում, թե` չկան: Եվ հետո պետք է գտնել հանցագործությունն իրականացրած ամբողջ շրջանակը: Իմ ունեցած ինֆորմացիայով եւ իմ պատկերացմամբ` դա մի մարդու բան չէր, դրա հետ մարդիկ են եղել: Ու եթե այս երկու հարցերի պատասխանը լինի, Ձեր հարցի պատասխանն էլ պարզ կլինի:

«ՄԻԳՈՒՑԵ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ»

-Ի դեպ, այս օրերին նաեւ հնչեցին պահանջներ, թե պետք է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան փակել: Որքանո՞վ եք այս պահանջը տեղին համարում:
- Կարծում եմ` ոտքի վրա տաք գլխով որոշումներ կայացնելը սխալ է: Մի տարի առաջ երկարացնում են պայմանագրերը, հիմա առանց դրդապատճառներն իմանալու` պահանջում փակել: Միգուցե երրորդ ուժերի մասնակցությունը կա այս գործում, նույն թուրքերի, ադրբեջանցիների: Արեւմտյան ուժերը, կարծում եմ, քիչ հավանական են, բայց Թուրքիան բացառված չէ: Թուրքիան մի պետություն է, որը նման բան կարող էր կազմակերպել: Այս ամենը հաշվի առնելով` նման որոշում ընդունելը, կարծես, նույն Թուրքիայի ջրաղացին ջուր լցնել է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում