ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Հիշո՞ւմ եք ճղճղան գենդերային-մայդանային ակտիվիստ ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ, ով անցյալ տարվա դեկտեմբերին ահավոր սկանդալներ էր սարքում ԱԺ մուտքի մոտ ու նաեւ սպառնում էր, որ խորհրդարանի մոտ կներկայանա համասեռամոլների ծիածանագույն դրոշով: Ու թեեւ նրանից ամեն ինչ սպասելի է, այնուամենայնիվ, չենք կարող չզարմանալ նրա վերջին "ծիածանագույն" հայտարարության վրա. "Երեխայի առողջության մասին վերջին օրերի տեղեկություններն ու բժիշկների տեղեկանքները համադրելով, ինչքան քցում-բռնում եմ, բալիկը շատ ավելի շուտ է մահացած եղել, ուղղակի չեն հայտարարել, երեւի սպասելով, որ ընտանիքի թաղման օրը առաջացած ցասումն ու լարվածությունը մի քիչ թուլանա, նոր գուժեն...": Տվյալ դեպքում զարմանալի է ոչ միայն այդ կերպարանքի հրահրիչ ցինիզմը, այլ նաեւ այն, որ այդպիսի բան հայտարարում է, չնայած "սուպերմոդեռն գրող" Արփի Ոսկանյանը հենց տեղում ի ցույց է հանում այն, որ Առուստամյանի ընկերներից մեկը հունվարի 19-ին ցերեկով փոքրիկին դեռեւս ողջ էր տեսել: Ցինիզմ, բայց ա՞յդ աստիճանի:
Էրդողանի տականքային "հրավերը" քիչ էր, հիմա էլ Թուրքիայի վարչապետ ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ զարմանալիորեն որոշեց հորդորով դիմել հայերին: Չենք խորանա նրա ուղերձի մանրամասների մեջ, ընդամենը մի փոքր մեջբերում անենք. "Մի աշխարհագրական վայրում ապրող եւ երկար ժամանակ պատմությունը կիսող հայերը եւ թուրքերը բոլոր հարցերը միայն իրար մեջ կարող են խոսել, լուծման ճանապարհներն էլ միասին կարող են փնտրել: Այս պատճառով անհրաժեշտ է, որ փոխադարձ վստահության եւ համագործակցության հասկացություն զարգացնենք, 800 տարվա համատեղ պատմության լույսի տակ միմյանց նորից ճանաչենք եւ մարդկային հարաբերությունների մեջ լինենք: Դրա համար մեր հայ բարեկամներին հրավիրում ենք ավելի շատ այցելել Թուրքիա` փոխադարձ կարծրատիպերը վերացնելու համար": Իսկական թուրքական ցինիզմ` այդ ի՞նչ 800 տարվա "լույսի" ներքո, եթե մեր ազգի պատմության մեջ առավել գարշելի ժամանակահատված չի եղել, քան այդ 800 տարին:
Իսկ Թուրքիայի ուշիմ աշակերտ "ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ" կոչվող ահաբեկչական կառույցը երեկ մի ապշեցուցիչ արարք է իրեն թույլ տվել: Այդ մարդակերները մահապատժի են ենթարկել 13 պատանու, այն բանի համար, որ տղաները համարձակվել էին հեռուստացույցով դիտել Իրաք-Հորդանան ֆուտբոլային խաղը: Ահա այդքան մոտիկ է մեր սահմաններին միջնադարի ամենախավար եւ քստմնելի իրականությունը, ուստի պետք է հիշենք, որ մեր խաղաղ կյանքի համար (որը այդքան քննադատում ենք ու վատաբանում) պետք է ամեն օր փառաբանենք մեր միակ իսկական դաշնակցին` մեր բանակին:
Մեր իրականության թնդագույն քննադատներից մեկը, իհարկե, "ժառանգական" ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆՆ է. "Տարիներ շարունակ հետեւելով ու նաեւ անձնապես լավ իմանալով իշխանական վերնախավից շատերի մտավոր, ինտելեկտուալ կարողությունները, անկեղծ ասած, նրանցից որեւէ մեկին ոչ բարեփոխիչ կհամարեմ, ոչ էլ մեծ թռիչքի ունակ: Հետեւաբար այն, ինչ ես կակնկալեի որպես քաղաքացի, չեմ կարող ակնկալել, որովհետեւ այդ մարդկանց մտավոր պրոֆեսիոնալ կարողությունները բացարձակապես անհամապատասխան են": Դե, իհարկե, լոնդոնասեր Ստյոպիկի համար ինչպե՞ս կարող է որեւէ մեկը մտավոր եւ պրոֆեսիոնալ կարողություններ ունենալ, եթե Լոնդոնում չի անցել հատուկ շպիոնական կուրսեր: Բա էլ ո՞նց կլինի...
Եվ վերջապես մի ապշեցուցիչ պատմություն որոշ հայերի երազանք ԱՄԵՐԻԿԱՅԻՑ: Ինչպես գրում է "Դեյլի մեյլ" թերթը, հայրը` ով 12 տարի չի տեսել իր դստերը, 2 տարի առաջ "Ֆեյսբուքով" կապվեց նրա հետ, եւ այժմ, երբ դուստրը դարձավ 18 տարեկան, նրանք պատրաստվում են ամուսնանալ եւ ամուսնության նպատակով տեղափոխվում են Նյու Ջերսի նահանգ, ուր ինցեստը արգելված չէ: Դե ինչ ասես, նման դեպքերում ցանկացած տպագիր բառապաշար պարզապես անզոր է:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում