ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ


Այսպիսովª կարելի է փաստել, որ իսլամական աշխարհը բառացիորեն սկսել է եռալª կապված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների` այս անգամ արդեն ցուցադրական հրապարակումների հետ: Համենայնդեպս, այն փաստը, որ միայն նախօրեին իսլամական նման ելույթների մասնակիցների թիվը ողջ աշխարհում գնահատվում է 7-10 միլիոն մարդու կարգի, արդեն իսկ լուրջ մտահոգություններ է առաջ բերում: Ընդ որումª սրանք դեռ պաշտոնական թվեր են, որոնք, որպես կանոն, առնվազն կրկնակի զիջում են իրական փաստերին:

ԵՎՐՈՊԱՆª ԻՍԼԱՄԱԿԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՕՂԱԿՈՒՄ


Պակաս մտահոգիչ չէ նաեւ այն փաստը, որ ամեն ինչ միայն Մուհամեդի ծաղրանկարների դեմ բողոքներով չէ, որ ավարտվում է: Նույն ելույթների ընթացքում, իհարկե, ամենատարածվածը "Ձեռքերդ հեռո՛ւ սիրելի մարգարեից" կոչն էր, որին, սակայն, ամենեւին էլ չէր զիջում "Մա՛հ Ֆրանսիային" արտահայտությունն ու ֆրանսիական դրոշի զանգվածային հրկիզումները: Սա արդեն Մուհամեդի պատիվը պաշտպանել չէ, սա արդեն գլոբալ հարձակում է:
Իսկ ահա հակաիսլամական շարժումը Եվրոպայում այս պահին մի փոքր հանդարտվել է, եւ անշուշտª ոչ առանց կանցլեր Մերկելի եւ նախագահ Օլանդի լրջագույն ջանքերի: Իհարկեª Մերկելն ու Օլանդն այս հարցում այլ հնարավորություն պարզապես չունեն. պայթյունը, որը միանգամից կառաջանա ողջ Եվրոպայով մեկ, անխուսափելի կլիներ, եթե իսլամական բողոքի ակցիաներին զուգահեռ եւ համարժեք հակաիսլամական շարժումներն իրականացնեին Եվրոպայում: Իսկ դա խոստանում էր միանգամից հիմքերից ցնցել ողջ եվրոպական տնտեսությունը, որն առանց այդ էլ ցնցումների մեջ է: Էլ չասած, որ ուղիղ Բեռլինի քթի տակª Ուկրաինայում Վաշինգտոնը վերսկսել է այն դրամատիկ իրադարձությունները, որոնք իրենց հերթին Եվրոպան հիմքից պայթեցնելու լուրջ պոտենցյալ ունեն...
Ամեն դեպքում, կարելի է փաստել, որ դեռ անցած աշնան սկզբներից Դոնբասում պահպանվող, այսպես ասենքª հարաբերական զինադադարն այլեւս չկա: Ընդ որումª մեկ էական հանգամանք Եվրոպան չի կարող աչքաթող անել: Զինադադարից հետո Կիեւի եղած-չեղած ռեսուրսները մոբիլիզացվել էին բանակի վերակառուցման, վերազինման համար այն հաշվարկով, որ ստեղծվեր Դոնբասի համեմատ մի այնպիսի ռազմական առավելություն, որը հնարավորություն կտար մեկ վերջին կայծակնային հարվածով վճռել պատերազմի ելքը: Սակայն արդեն իսկ երեւում է, որ առնվազն այդ կայծակնային հաղթանակը չի ստացվում, իսկ ամեն օր միլիոնավոր դոլարների ծախս պահանջող պատերազմը, այն էլª ձմեռային պայմաններում թեկուզեւ մի քանի շաբաթ շարունակելը, առավել եւս, որ դրսից խոշոր ֆինանսավորում ստանալու հույսեր առանձնապես չկան, հաստատ կստիպի պետական դեֆոլտի շեմին կանգնած Կիեւին անցնել այդ շեմից այն կողմ:
Իհարկեª Դոնբասի շուրջ տիրող այս անորոշությունը իսկական գլխացավանք է նախ Ռուսաստանի համար: Բայց նաեւ նկատենք, որ Եվրոպան եւս նույն գլխացավանքով է տառապում, հաշվի առնելով, որ մի կողմիցª Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը արդեն իսկ տխուր էներգետիկ եւ տնտեսական հեռանկարներ է խոստանում Եվրոպային:
Իսկ հենց եվրոպական լիդերները փորձում են նույնիսկ մտածել այդ հեռանկարներից խուսափելու մասին, միանգամից բախվում են տեսանելի խաղի արդյունքում առաջ եկած համաշխարհային իսլամի "Մա՛հ Ֆրանսիային" կոչերին, որը, իհարկե, միայն Փարիզին չէ, որ հասցեագրված է: Իսկ այդ գլխացավանքից ե՛ւ ռուսները, ե՛ւ եվրոպացիները կարող են ազատվել միայն Վաշինգտոնի համար նման փայլուն գործիքի վերածված ուկրաինական թեման ինչ-որ կերպ հանգուցալուծելու միջոցով: Սակայն բանակցային գործընթացի միջոցով խնդիրը չի լուծվում, ինչին արդեն ոչ մեկն էլ չի կասկածում: Եվ այս քանիցս կրկնված զինադադար-պատերազմ-զինադադար փուլերից դուրս գալու համար կարծես թե մնում է մեկ ելքª Դոնբասում ստատուս-քվոյի փոփոխություն: Իսկ դրան էլ, թերեւս, կարելի է հասնել պատերազմական հենց այս փուլում: Մինչդեռ արդեն իսկ զգացվում է, որ ինչքան էլ Կիեւին կողքից զինեցին, միեւնույնն էª պատերազմական այս փուլում այդպես էլ որեւէ առաջխաղացման չի կարողանում հասնել, այսինքնª նաեւ ստատուս-քվոյի փոփոխություն հազիվ թե կարողանա իրականացնել: Փոխարենըª այս օրերին Դոնբասի բանակն արդեն իսկ ունի մի քանի լուրջ հաղթանակներ, այդ թվումª ռազմավարական նշանակության, եւ, թերեւս, նույնիսկ Եվրոպան հոգու խորքում շատ կցանկանար, որ ստատուս-քվոյի փոփոխություն իրականացներ գոնե այս կողմը: Եվ այն փաստը, որ հատկապես վերջին օրերին Դոնբասի բանակն ակտիվորեն հարձակվում է Ազովի ծովում դեռ Կիեւի ձեռքին գտնվող վերջին խոշոր նավահանգստային քաղաքիª Մարիուպոլի ուղղությամբ ¥հենց որի գրավումը թույլ չտալու համար էր, որ անցած աշնան սկզբներին Կիեւը ստիպված էր զինադադար խնդրել¤, թույլ է տալիս ենթադրել, որ ներկայումս ռուսական, թերեւսª նաեւ եվրոպական "խաղադրույքները կատարվում են" հենց Դոնբասի կողմից պատերազմական ստատուս-քվոն փոխելու վրա: Իսկ այն հանգամանքը, որ այդ բանակը մասնավորապես մարիուպոլյան ուղղությամբ իր կազմում "անհասկանալիորեն" դեռ դիմակավորված եւ տեսքներից դատելովª միանգամայն բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող զինվորականներ ունի ¥տե՛ս լուսանկարը¤, հուշում է, որ լուրջ տարածքային փոփոխություններ կլինեն:

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՐՎԱԾՈՒՄ ԵՆ ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ՞ՆԸ

Իրադարձությունների նման զարգացումները հազիվ թե Վաշինգտոնի սրտով լինեն: Սակայն մեկ փաստի հետ ստիպված են հաշտվել. Կիեւն այդպես էլ չի կարողանում ռազմական հաջողությունների հասնել: Իհարկեª այս իրավիճակում Վաշինգտոնի զինանոցում դեռ մնում է հին խաղըª Մերձավոր Արեւելքում սրումըª ռուսների համար երկրորդ ճակատ ստեղծելու սպառնալիքով հանդերձ: Ընդ որում, քանիցս ապացուցվել է, որ նման իրավիճակներում միանգամից սրվում է իրավիճակը նաեւ Ղարաբաղում, ինչպես որ տեղի ունեցավ անցած ամռանը, երբ նորից Դոնբասի բանակն ակտիվ հարձակողական մարտերի մեջ էր, սակայն դրան զուգահեռ սկսվեց "Իսլամական պետություն" խմբակցության հարձակումը Իրաքի ուղղությամբ, պատերազմն ակտիվացած Սիրիայումª Քոբանիի հատվածում եւ, վերջապես, միանգամից ակտիվացավ նաեւ Ադրբեջանըª Ղարաբաղում: Բայց այս փուլում, իհարկե, Սիրիա-Իրաք հատվածում ռազմական ակտիվացման խնդիր չկա, քանի որ ամեն ինչ առանց այդ էլ գերշիկացած է: Իսկ ահա նկատենք, որ Ղարաբաղում այս անգամ էլ է ամեն ինչ նորից թեժանում: Օրինակª եթե նախկինում ադրբեջանական դիվերսիոն գործողությունները, որպես կանոն, ունեին մի քանի ամսվա, ապաª շաբաթվա պարբերականություն, ապա վերջին օրերին, ինչպես տեղեկացնում են պաշտոնական աղբյուրները, ղարաբաղյան "շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր": Կահմարձակվե՞ր Իլհամ Ալիեւըª ինքնագլուխ գնալ իրավիճակի այսօրինակ շիկացման. հազիվ թե: Բայց նաեւ նկատենք, որ հենց նույն պահին հայաստանյան արեւմտամետները, օգտվելով Գյումրիում տեղի ունեցած սպանդից, իսկական հիստերիա են սարքել Հայաստանից ռուսական ռազմաբազայի դեմ: Ընդ որում, օրերս Գյումրիում տեղի ունեցած բախումների գրեթե բոլոր առանցքային ականատեսներն են խոսում հենց իրենց բնութագրմամբª այդ ամենը պրովակատորների կողմից կազմակերպված լինելու մասին, եւ հաշվի առնելով, որ ռազմաբազայի դեմ կրքերն ակտիվորեն եւ բացահայտորեն շիկացնում են հենց մեր տեղական արեւմտամետները, կարելի է հասկանալ, թե հիմնականում ինչ խնդիր են փորձում լուծել:
Չնայածª Վաշինգտոնը` նաեւ անկախ Դոնբասի իրավիճակի էլ, պետք է, որ այս ուղղությամբ, սեփական գործակալներին մինչեւ վերջ բացահայտելու գնով գնար նման ծայրահեղ գործողությունների, հաշվի առնելով, որ տարածաշրջանում չափազանց լուրջ վտանգի առաջ է կանգնել: Խոսքը երեկ  Ռուսաստանի եւ Իրանի միջեւ կնքված ռազմական մեծ պայմանագրի մասին է, որի հիմնական բովանդակությունը թեեւ դեռ անհասանելի է եւ, ըստ ամենայնի, այդ գաղտնիությունն այդպես էլ կպահպանվի: Սակայն որոշ տվյալներ, այնուամենայնիվ, կան: Մասնավորապես, որ այդ պայմանագրով ՌԴ-ն եւ Իրանը միմյանց ռազմանավերի համար բացում են սեփական նավահանգիստները, պայմանավորվածություն են բերել Իրանին C-300 հրթիռային համակարգեր մատակարարելու համաձայնության շուրջ, ինչից Ռուսաստանը հրաժարվել էր մի քանի տարի առաջª Արեւմուտքի խնդրանքներից ելնելով: Իսկ թե ռուս-իրանական ռազմական այս նոր շփումներն ինչ խորքային փոփոխություններ կարող են առաջ բերել ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում, այլ ողջ Մերձավոր Արեւելքում, դժվար չէ ենթադրել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում