ՎԻՐՏՈՒԱԼ ՊԵՐՄՅԱԿՈՎՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԵՆ
Արխիվ 12-16ՎԻՐՏՈՒԱԼ ՊԵՐՄՅԱԿՈՎՆԵՐԸ
ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԵՆ
Ինչպես հայտնի է, սոցիալական ցանցերում սադրիչ նպատակներով ստեղծվել էին բազում խմբեր "ի պաշտպանություն Պերմյակովի": Երեկ տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը տեղեկացրեց, որ "Ֆեյսբուքում" բոլոր վիրտուալ "պերմյակովները" ոչնչացված են: Հայ կամավոր կիբերմարտիկները կարողացել են հասնել դրանց բոլորի արգելափակմանը: Նման է, որ "Ֆեյսբուքում" այդպիսի ակտիվությունը գրեթե չեզոքացված է` չնայած ստեղծվել է մեկ նոր այդպիսի "պերմյակով", սակայն ամբողջ օրվա ընթացքում կեսգիշերի դրությամբ մասնակիցների քանակը չէր գերազանցել 5-ը:
Այլ վիճակ է "Վկոնտակտե" ռուսական սոցցանցում: Այդտեղ կան բազում "պերմյակովներ", որոնցից ամենախոշորը ունի շուրջ հազար հետեւորդ: Չնայած այդ խմբերը ոչնչացնել չի հաջողվում, սակայն "հակամայդանի" պատրվակով գործող վերը հիշատակված խոշոր խմբին հակադրված է "Հակամայդան-Հայաստանի Ժողովրդական Հանրապետություն" խումբը` առավել քան 9 հազար հետեւորդներով, ուր օպերատիվորեն եւ օբյեկտիվորեն ներկայացվում է իրավիճակը, եւ մերկացվում են տարատեսակ տեղեկատվական կեղծիքները:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

