"ՌՈՒՍՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ"

Արխիվ 12-16

"ՌՈՒՍՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ"


Հունվարի 12-ին Գյումրիում կատարված ոճրագործության մասին նկարահանվելիք հաղորդմանը մասնակցելու համար ռուսական Առաջին ալիքը Հայաստանից հրավիրել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սիմոն Բաբայանին, փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանին եւ Թամարա Յայլոյանին: Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻՐՈՒՆՅԱՆԸª իրենք պետք է մասնակցեին Անդրեյ Մալախովի հեղինակությամբ նկարահանվող "Պուստ գովորյատ" հաղորդմանը: Սակայն. "Նկարահանումը չեղյալ է համարվել` երեխայի մահվան լուրն իմանալուց հետո: Մալախովը ցանկացել է նկարահանել "Փրկենք Սերյոժային" հաղորդումը, սակայն երեխայի մահից հետո անիմաստ է դարձել նման հաղորդման նկարահանումը": Փաստաբանի խոսքով.
- Մենք մեր աչքով տեսանք ու զգացինք, որ բոլոր ռուսները կողմ են ոճրագործին ամենախիստ պատժին արժանացնելուն, բացարձակ դատապարտում են ոճրագործին: Նույնիսկ "միգուցե"-ներով կամ "եթե"-ներով արտահայտվողներ չկային: Այստեղ մենք հանդիպեցինք ճանաչված դերասանուհի Սվետլանա Սվետլիչնային, ով, ինչպես պարզվեց, Գյումրիում է ծնվել: Նա եւս ցավակցեց ու ներողություն խնդրեց: Ոչ ոք հակառակ կարծիքը չուներ, բոլորը ցավում ու իրենց ցավակցությունն էին հայտնում հայերին եւ, մասնավորապես, սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին: Իսկապես, ռուսները մեծ ցավ ապրեցին, երբ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ մահացել է նաեւ վեց ամսական փոքրիկը: Պարզ էր, որ ռուսները կողմ են գործի քննությունը հայկական կողմին հանձնելուն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում