ԵԿԵԼ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ
Արխիվ 12-16ԵԿԵԼ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ
Թուրքիայի նախագահ Էրդողանի` 102 երկրների ղեկավարներին ու վարչապետներին, այդ թվում` ՀՀ նախագահին, ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակին նվիրված հնարովի միջոցառումների հրավերը մեծ արձագանք գտավ ինչպես հայրենի, այնպես էլ միջազգային մամուլում: Ավելին` որոշ երկրների ղեկավարներից արդեն կա նաեւ դրական պատասխան` թուրքական ֆարսին մասնակցելու: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ` պարզելու, թե, ըստ նրա, աշխարհի երկրներից ավելի շատ ներկայացուցիչներ ապրիլի 24-ին կլինեն Հայաստանում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, թե՞ ինչ-ինչ շահեր հաշվի առնելով` կգնան Թուրքիա.
-Երեւի թե, ավելի շուտ մարտ ամսվա ընթացքում մենք այդ պատկերը կունենանք, թե որ երկրների բարձրաստիճան անձինք իսկապես կցանկանան գնալ Թուրքիա, եւ ովքեր կգան Հայաստան: Այստեղ մի կարեւոր հանգամանք էլ կա, որ չպետք է մոռանանք. չի բացառվում, որ ինչ-ինչ պատճառներով միգուցե նրանք, ովքեր պիտի գան տարածաշրջան, կարող է մասնակցեն երկու միջոցառմանն էլ: Բայց այս պահին, չենք կարող հաստատապես ասել` ով ինչպիսի ռազմավարություն է որդեգրել:
- Այնուամենայնիվ, արդյո՞ք սրանով կորոշվի մի շարք երկրների իրական պատկերը:
- Այս հրավերները երկու կողմից, կարծես, ճշմարտության պահի է նման: Եվ եթե հիմնական տերմիններով խոսենք` դա լակմուսյան թուղթն է, որը ցույց է տալու այսօրվա աշխարհի` 21-րդ դարի սկզբի աշխարհի արժեհամակարգը եւ բարոյականությունը միջազգային քաղաքականության մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հայկ Դեմոյանի հետ «Իրավունքի» հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի ուրբաթ օրվա համարում:

