ԻՆՉՈ՞Ւ ԲՀԿ-Ն ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ԲՀԿ-Ն ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից "Իրավունքը" հետաքրքրվեց` արդյոք ԲՀԿ-ն կպահանջի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրաժարականը, քանի որ Գյումրու դեպքերի օրը` հունվարի 15-ին` Ավետիսյանների ընտանիքի թաղման արարողությունից հետո, քաղաքապետը իր համաքաղաքացիների կողքին չէր: ԲՀԿ պատգամավորն ասաց, որ Սամվել Բալասանյանի հրաժարականի հարցը չի քննարկվել.
- Ես չեմ կարծում, թե Սամվել Բալասանյանը մեղավոր է կամ թերացել է:
- Բայց կարող էր չէ՞, երեք օրում Գլենդելից գալ հասնել Հայաստան:
- Դուք տեխնիկական հարց եք տալիս: Չգիտեմ` կարո՞ղ էր նա հասնել:

