ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՆՈՐ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՍՏԱՑԵԼ
"Իրավունքն" օրեր առաջ հրապարակել էր "Զարուհի Փոստանջյանը կրկին կմեկնի Միացյալ Նահանգներ" վերտառությամբ հոդված, ըստ որի նա առաջին վեց ամիսներին կբացակայի ՀՀ-ից: Զարուհի Փոստանջյանից փորձեցինք մանրամասներ իմանալ, սակայն պատգամավորը հերքեց այդ տեղեկությունները: "Էդքան շա՞տ եք ուզում, որ Հայաստանից գնամ",- հարցին հարցով պատասխանեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
Տիկին Փոստանջյան, յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժի իրավունք, եւ ինքն է որոշում` երբ եւ ուր տեղափոխվել: Պարզապես, Ձեր դեպքում վեց ամսով Հայաստանից մեկնելը առաջին անգամ չէ: Ըստ շրջանառվող լուրերի` տիկին Փոստանջյանի մեկնելու որոշումը հետաձգվել է, քանի որ, հավանաբար, նա այստեղ անհրաժեշտ է` հետեւելու Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո ստեղծված լարված իրավիճակին եւ անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցելու Արեւմուտքին: Ի դեպ, Զարուհի Փոստանջյանի դուստրն այս պահին սովորում է ԱՄՆ-ում: