ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՎԻՃԱԿՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՎԻՃԱԿՆԵՐԸ


Նախապես տեղեկացել էինք մամուլից, որ Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի այս տարվա առաջին նիստը տեղի կունենա հունվարի 20-ին, ժամը 13:00-ին: Ավելին` հերթական հանդիպմանը, որի թեման էր «Մշակութային կապերի զարգացման հեռանկարները եվրասիական կինոարտադրման ոլորտում», Ռուսաստանի կողմից պետք է մասնակցեր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, արձակագիր ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԸ, իսկ Հայաստանից` ԱԺ պատգամավորներ, կինոյի եւ թատրոնի ոլորտի ներկայացուցիչներ: Ի դեպ, նույն օրը պետք է կայանար նաեւ խորհրդարանական լսումներ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ պետք է քննարկվեր վերջին օրերին ստեղծված իրավիճակը: Բայց հաշվի առնելով, որ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի` ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մահվան հանգամանքը, հանձնաժողովը հետաձգեց լսումները` նախապես տարածելով համապատասխան հաղորդագրություն: Մինչդեռ, արի ու տես, որ Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբը ո՛չ հայտարարել էր, ո՛չ էլ ակնարկել, թե հանդիպումը կհետաձգվի: Ավելին` մինչեւ ժամը 13:00-ն անգամ ակումբի կոորդինատորներն էին համոզված, որ այն կայանալու է: Ինչեւէ, օրվա ընթացքում մի քանի անգամ փոխվեց հանդիպման ժամը, իսկ ակումբից պատճառաբանում էին, թե պարոն Շահնազարովն է ուշանում: Եվ այսպես` ժամը 13:00-ն դարձավ 15:00, ապա հանդիպումը տեղափոխվեց 16:00, եւ միայն այս ժամերի փոփոխության ընթացքում ակումբը հասկացավ, որ օրը հարմար չէ, քանի որ չհայտարարված սուգ է Հայաստանում: Ի դեպ, հատկապես ուշագրավ էր այն, որ վերոնշյալ ակումբի անդամ ոչ բոլոր պատգամավորներն էին տեղեկացված, որ ընդհանրապես լինելու է նման հանդիպում, առավել եւս, որ այն կայանալու է, կամ` հետաձգվելու:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում