ՓԱՍՏԱԲԱՆ «ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ, ՔԱՆԻ ՈՐ...»
Արխիվ 12-16ՓԱՍՏԱԲԱՆ. «ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ
ԳՈՐԾՈՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ, ՔԱՆԻ ՈՐ...»
Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի`դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդու` Սեդրակ Օսիպյանի գործով դեռեւս նորություններ չկան, «քանի որ սույն գործով քննիչը այս պահին ներգրավված է Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների սպանության գործի քննությանը»: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը դանակահարել էին 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին, դանակահարության մեջ կասկածվում է Վալերի Օսիպյանի եղբորորդին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

