ՀԴԿ ՂԵԿԱՎԱՐ. «ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՆՈՐ ԱԼԻՔ ԿԼԻՆԻ, ԵԹԵ…»
Արխիվ 12-16ՀԴԿ ՂԵԿԱՎԱՐ. «ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՆՈՐ ԱԼԻՔ ԿԼԻՆԻ, ԵԹԵ…»
Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (ՀԴԿ) ղեկավար Արամ Սարգսյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ հունվարի 15-ին Գյումրիի դեպքերի օրը փորձ արվեց մայդան առաջացնելու:
Հիշեցնենք` նման կարծիք էր հայտնել նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Ըստ Արամ Սարգսյանի` կար վտանգ, որ Գյումրիում մայդան կառաջանա, քանի որ որոշ մարդիկ շահագրգռված են` Հայաստանում մայդան լինի: Սակայն դա չպետք է թույլ տալ»,-
Քաղաքական գործիչը նաեւ վստահ է`Գյումրիում նոր բողոքի ալիք կլինի, եթե իշխանությունը հստակ պատասխան չտա մարդկանց հարցերին, եթե փորձ արվի ձգձգելու գործընթացը, որից գուցե փորձեն օգտվել այլ ուժեր եւ ՀՀ քաղաքացիների սոցիալական դժգոհությունն օգտագործելով` մայդան առաջացնել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

