Ո՞Ր ՄԱՍՈՎ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԸ ԿԸՆԴՈՒՆԻ ԻՐ ՄԵՂՔԸ
Արխիվ 12-16Ո՞Ր ՄԱՍՈՎ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԸ ԿԸՆԴՈՒՆԻ ԻՐ ՄԵՂՔԸ
Քսան հազար դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի հետ կապված «որեւէ քննչական գործողություն դեռեւս չի կատարվել: Շուտով կհայտնենք դատավորը իրեն առաջադրված մեղադրանքի, որ մասով է ընդունում իր մեղքը, կամ առհասարակ ընդունում է, թե ոչ»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց դատավորի փաստաբան Կարեն Թումանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Խաչատուր Խաչատրյանը ձերբակալվել է դեկտեմբերի 25-ին ԱԱԾ ծառայության կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին: Ըստ ԱԱԾ-ի՝ Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20 հազար դոլար: ԱԱԾ-ի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի հատկանիշներով` «դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», կատարվում է նախաքննություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

