ԱՍԱԼԱ-ի 40 ամյակին ու գործունեությանն ընդառաջ. լույս է տեսել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) վավերագրություն զինյալ և հրատարակչական գործունեության վերաբերյալ գիրքը

Արխիվ 12-16

ԱՍԱԼԱ-ի 40 ամյակին ու գործունեությանն  ընդառաջ.

լույս է տեսել Հայաստանի Ազատագրության

Հայ Գաղտնի Բանակի  (ԱՍԱԼԱ) վավերագրություն

զինյալ և հրատարակչական գործունեության

վերաբերյալ գիրքը


Վերջերս  լույս է տեսել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի  (ԱՍԱԼԱ) վավերագրություն զինյալ և հրատարակչական գործունեության վերաբերյալ գիրքը:
Գրքի հեղինակն է Սագօ Օգնայեանը  (Լիբանան , Բեյրութ) գիրքը հրատարակվել է Լիբանանի “Սփյուռք ”պարբերաթերթի  հրատարակչությամբ:
Այն  150  էջանոց գիրք է` բաղկացած  3 հիմնական բաժիններից .
Այս առիթով կայացած հարցազրույցը գրքի հեղինակ Սագօ Օգնայեանի հետ սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողին:
Վերջերս  լույս է տեսել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի  (ASALA) ՞Վավերագրություն զինյալ և հրատարակչական գործունեություն՞ գիրքը  (Հրատարա կչություն Լիբանանի ՞Սփյուռք՞ պարբերաթերթի), մի քանի խոսքով կներկայացնենք այն մեր  ընթերցողին

- Գիրքին խորագիրն է Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ  (ԱՍԱԼԱ) – Վաւերագրութիւն  Զինեալ Եւ Հրատարակչական Գործունէութեան¦  եւ կը բաղկանայ երեք մասերէ, որոնց ենթախորագիրներն են.-
Ա) «Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի Ռազմական Գործողութիւնները«. Մանրամասնօրէն կը տրուին այն զինուորական գործողութիւնները (ընդամէնը 256 թիրախ եւ 45 մահ), որոնց պատասխանատուութիւնները ստանցնած են Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը եւ իրեն ենթակայ փոքր խմբաւորումները:
Բ) «Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի Գրահրատարակչութիւնը». Կը բովանդակէ`
ա. տեղեկութիւններ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի պաշտօնաթերթ Հայաստան¦ի մասին, որուն մէջ լոյս տեսած են հայերէն, արաբերէն, անգլերէն, ֆրանսերէն, յունարէն, թրքերէն, պարսկերէն եւ  ռուսերէն լեզուներով յօդուածներ:
բ. Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հրատարակած գրքոյկներն ու գիրքերը հայերէն, արաբերէն, անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով, ընդամէնը 40 հատ, տրուած են այս հրատարակութիւններուն մասին տեղեկութիւններ եւ անոնց կողքի նկարները:
գ. Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի որմազդները, բացատրութիւններ իւրաքանչիւրին բովանդակութիւնը իրենց նկարներով, ընդամէնը 52 որմազդ:
Գ) «Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի նահատակները», որոնց դամբանաքարերը զետեղուած են Եռաբլուրի մէջ: Հոս կը տրուին իւրաքանչիւրին մասին կարճ տեղեկութիւններ իրենց նկարներով, ընդամէնը 39 նահատակ:
- Արդյոք գիրքը նոր էջ կբացի մեր նորագույն զինյալ ազատագրական պայքարի պատմության  մեջ՝ ծառայելով որպես ձեռնարկ  պատմաբանների և հասարակության համար:
- Գիրքին Ա. եւ Բ. մասերը թէեւ նախապէս լոյս տեսած են Լիբանանի մէջ հրատարակուող Սփիւռք¦ պարբերաթերթի համարներուն մէջ, սակայն որպէս գիրք առաջին անգամ լոյս կը տեսնէ եւ կարգ մը փոքր յաւելումներով կը նկատուի գրեթէ ամբողջական, որմէ կրնան օգտուիլ  ուսումնասիրողներն ու լայն հասարակութիւնը: Աղբիւրները հարազատ են, հիմնականապէս օգտուելով Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի արխիւներէն, նաեւ զանոնք բաղդատելով ուրիշ հայ եւ օտար աղբիւրներու հետ, ըլլան անոնք մամուլ թէ գիրքեր:
2015 թվականի  հունվարի  20-ին  լրանում է  Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի  Բանակի (ASALA) 40 ամյակն, այս առիթով ինչ կասեք, արդյոք եղել են ձեռքբերումներ ու բացթողումներ Հայկական Հարցի արդարացի լուծման  վերաբերյալ:
2015 տարեթիւը ոչ միայն կը յատկանշուի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի ծննդեան 40-ամեակով, այլ նաեւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցով: Վերջինով մենք կորսնցուցինք մեր պատմական հողերուն մեծամասնութիւնը, իսկ առաջինը ծնունդ առաւ այդ պատմական հողերու ազատագրութեան նպատակով: Շատեր կը խեղադիւրեն Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հիմնական այս նպատակը, շփոթելով զայն ուրիշ հայկական կազմակերպութիւններու նպատակներուն հետ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին անունը յստակօրէն կը բացատրէ իր նպատակը, որն է ազատագրել հայկական պատմական հողերը թուրք բռնագրաւիչներէն: Անոր նպատակը բնաւ չէ եղած Եղեռնի նահատակներուն վրէժը լուծել, քանի որ այդ ժամանակահատուածը կը նկատուի 1920-ականները, ուր Նեմեսիս¦ խումբը ծրագրեց եւ իրագործեց սպաննելով թուրք ոճրագործներուն մէկ մասը, այսպիսով վրէժը լուծելով հայ նահատակներուն: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի  հիմնական նպատակը նաեւ բնաւ չէ եղած զինուորական գործողութիւններ կատարելով քարոզչական աշխատանք տանիլ: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը Հայկական Դատ կամ Հայկական Հարց ըսելով կը հասկնայ միայն զինեալ գործողութիւններով ազատագրել հայկական հողերը, իսկ մնացեալները` գրահրատարակչութիւնը, քարոզչութիւնը, եւ այլն կու գան ամբողջացնելու զայն:
- Շատեր ազդուած արեւմտեան քարոզչութենէն Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը կը նկատեն ահաբեկչական կազմակերպութիւն, մինչ ան եղած է յեղափոխական միակ կազմակերպութիւնը Սփիւռքի տարածքին:
- Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը ժամանակաւորապէս սառեցուց իր գործողութիւնները Հայաստանի Հանրապետութեան անկախացումէն եւ Արցախի ազատագրութենէն յետոյ: Այս վերջինին մէջ նկատելով իր նպատակներէն մէկ փոքր մասի` հայկական հողերու արեւելեան կողմի ամբողջական ազատագրումը: Իսկ հողերու արեւմտեան մասի ազատագրումը տակաւին կը մնայ հիմնական նպատակակէտը այս կազմակերպութեան: Ուստի ան չի լուծարուիր մինչեւ որ չհասնի իր հիմնական նպատակին, որն է ազատագրել Թուրքիոյ բռնակցուած հայկական հողերը:
2015 թվականի ապրիլի  24-ին  լրանում է նաև Հայոց  Ցեղասպանության 100 ամյակը, այս առիթով ձեր խոսքը հայ  ժողովրդին:
Հայ ազգի մէկուկէս միլիոնի եղեռական բնաջնջումին եւ հողերու կորուստն ու հայ մնացորդացի ցիրուցան տարածուիլը տարբեր երկիրներու մէջ  կը նկատուին մեր պատմութեան մէջ եզակի իրողութիւն մը, որ չէ պատահած նախապէս:  Սփիւռքը վերջաւորութեան ուծացումի պիտի երթայ եւ տկարանայ: Հայը միայն կը յաւերժանայ իր հողին վրայ: Ուստի, ամէն մարզի մէջ (տնտեսապէս, ռազմականօրէն, բազմածնութեամբ, արտագաղթի դէմ պայքարելով, ) զօրացնենք այժմու Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները, որպէսզի յետագային զայն խարիսխ ծառայելով ազատագրենք մնացած հողերը:
- Արդյոք հետագայում կընդլայնվի ձեր փաստա վավերագրական աշխատությունը՝նվիրված Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի  (ASALA)-ին, մեր ընթերցողին ավելի մոտիկից ծանոթացնելու Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի  (ASALA)-ի  40 տարվա գործունեությանը:
- Բնական է որ 40 տարուայ գործունէութիւնը չի կրնար ամփոփուիլ մէկ կամ քանի մը գիրքերու մէջ: Մանաւանդ իր ծնունդէն մինչեւ 1986 թուական  Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը  հսկայ պատմութիւն թողած է, որ պէտք է պրպտենք եւ բոլորին ներկայացնենք: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի 39 նահատակները, որոնք հերոսներ են զոհուած Հայկական Դատի վեհ նպատակին համար, իւրաքանչիւրը ունեցած է իր իւրայատուկ գործունէութիւնը եւ ազատագրութեան ճամբուն վրայ իրենց երիտասարդ կեանքը նուիրած են ազգին: Հ.Ա.Հ.Գ.Բ.-ը ունեցաւ իր մեծ դերը Հայկական Հարցի նկատմամբ, որ չէր պատահած նախապէս Սփիւռքի ամբողջ պատմութեան ընթացքին:

Գարիկ Ավետիսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում