"ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ", ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ Է

Արխիվ 12-16

"ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ", ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ,
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ Է


Ինչպես հայտնի է` օրերս "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն ¥ՀԷՑ¤ հերթական անգամ տուգանվեց: Այս անգամ պատժամիջոց սահմանողը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էր, որն ուսումնասիրելով ՀԵՑ-ի դրամական շարժը` հանգել էր եզրակացության, որ. "Սպառված էլեկտրաէներգիայի  դիմաց սպառողներից գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ընկերության հատուկ հաշվին", ինչպես որ նախատեսված են համապատասխան կանոնակարգերով:
Այս իրավիճակը մտահոգությունների տեղիք է տալիս հետեւյալ նկատառումով. ինչպես հայտնի էª վերջին անգամ Հայաստանում էլեկտրական էներգիայի սակագինը թանկացավ, քանի որ, ըստ բացատրությունների, ՀԵՑ-ում առաջացել էին որոշ ֆինանսական խնդիրներ, չէր կարողացել վճարել արտադրող կայաններից գնված հոսանքի դիմաց, եւ խնդիրը կարող էր տարածվել ողջ էներգետիկ համակարգով մեկ: Արտադրող կայաններին վճարումները պետք է արվեն հենց այդ հատուկ հաշվեհամարից, այսինքնª եթե այնտեղ բավարար չափով մուտքեր չկան, ապա նշանակում է, որ էներգիայի թանկացումից հետո էլի կարող է առաջ գալ արտադրողներին վճարելու խնդիրըª դրանից բխող բոլոր տհաճ հետեւանքներով հանդերձ: Ուրեմն, ո՞ւր են ուղղվել ՀԷՑ-ի գումարները, որոնք, ի դեպ, սպառողները մատակարարված էլ.էներգիայի դիմաց տեղը-տեղին եւ առանց ուշացման վճարում են: Այդ արդեն խրոնիկական դարձած հարցը ընկերությունը հանձնաժողովում բացատրել է այսպես. "Էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայանների վճարման ծավալների` սակագնի հաշվարկի հիմքում պլանավորվածից շեշտակի ավելացման, դրա արդյունքում` ընկերության շահույթի եւ իրացվելիության մակարդակի կտրուկ նվազման, ստանձնած վարկային պարտավորությունների կատարումը բարդանալու եւ այլ պարտավորություններ կատարելու անհնարինության հանգամանքով": Բայց երեւում է, որ բացատրությունը հանձնաժողովին չի բավարարում, քանի որ հակառակ դեպքում ընկերությանը տուգանելու հարցը մեյդան չէր գա: Իսկ այդ դեպքում ո՞րն է իրական պատճառը, որ անցած տարվա օգոստոսից սպառողները էլեկտրաէներգիայի դիմաց 38 դրամի փոխարեն վճարում են 41,85 դրամ, թե բաշխիչ ցանցերի ֆինանսական վիճակը կկարգավորվի, բայց փաստորեն, ոչ միայն չի կարգավորվել, այլեւ էլ ավելի բարդացել: Այն առումով, որ եթե այն ժամանակ ՀԷՑ-ի վատ վիճակը բացատրվում էր նաեւ, թե ատոմակայանը եւ հէկ-երը համապատասխան չափով էժան էներգիա չեն տվել, եւ ՀԷՑ-ը ստացել էր միայն ջէկ-երի թանկ հոսանքը, հիմա նման խնդիր կարծես թե չկա, բայց էլի փողերը չեն հերիքում: Թե ինչու եւ որտեղ են ի վերջո գնացել այդ գումարները. ավելի հանգամանալի պատասխան ստանալու ակնկալիքով դիմեցինք ՀԷՑ-ին, սակայն, բնականաբար, մեզ խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել: Ուղարկեցինք եւ մինչ պատասխաններ կստանանք, փորձեցինք գոնե Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովից պարզել, թե նրանց ինչո՞ւ չէին բավարարել ՀԷՑ-ի պաշտոնական բացատրությունները, որ ստիպված էին պատժամիջոցներ կիրառել: Ի պատասխանª հանձնաժողովը միայն հիմնականում կրկնեց արդեն իսկ տարածված իր պաշտոնական տեղեկատվությունը, որը հավաքագրված գումարների ոչ սահմանվածի պես օգտագործելու պատճառները չէր մանրամասնում: Չնայածª մեզ ուղարկված այդ փաստաթղթի որոշ դրվագներ դեռ պարզաբանումների տեղ են թողնում: Օրինակª Հանձնաժողովը շեշտում է, թե. "1. սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել Ընկերության հատուկ հաշիվներին...", ուստիեւ ՀԷՑ-ը արտադրող կայաններին. "Վճարումները կատարել է ուշացումներով եւ ոչ ամբողջությամբ...": Բայց նաեւ, որ. "Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի "Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու եւ երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին" N111Ն որոշման 1-ին կետով հաստատված` հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու եւ երաշխիքային գումարն օգտագործելու կարգի (այսուհետ` Կարգ) 4-րդ կետի համաձայն` սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարներն առեւտրային բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից փոխանցվում են Ընկերության հատուկ հաշվին (հաշիվներին)...": Այսինքն, եթե բանկերն են սպառողներից գումար գանձում եւ անմիջապես էլ փոխանցում ՀԷՑ-ի հատուկ հաշիվներին, ապա այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդ նույն հաշիվներին "գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել", բա այդ դեպքում բանկերը փողն ո՞ւմ են փոխանցել, ի՞նչ իրավունքով...
Մի խոսքով, կարծես թե, դեռ պարզաբանման կարոտ շատ հարցեր կան, թեեւ եթե հայաստանյան էլեկտրաէներգիայի բավականին բարձր սակագների պարագայում պարբերաբար գլուխ են բարձրացնում այս ֆինանսական խնդիրները, ապա արդեն իսկ ամեն ինչ հասկանալի է: Բայց ամեն դեպքումª դեռ սպասենք, թե ՀԷՑ-ը մեր հարցադրումներին ինչ պատասխան կտա, կկարողանա՞ հանրությանը համոզել, որ հանրության գրպանից դուրս եկած փողերը պարզապես չեն մսխվում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում