"ԹՇՆԱՄԻՆ ՋԱՆՔ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ ՎԵՐՋ ԴՆԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆԸ"

Արխիվ 12-16

"ԹՇՆԱՄԻՆ ՋԱՆՔ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ ՎԵՐՋ ԴՆԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆԸ"


Ռուսական 102-րդ ռազմաբազայի, արդեն կարելի է ասելª նախկին զինծառայող Վալերի  Պերմյակովի իրականացրած ոճրագործության փաստը, հասկանալի է, լուրջ վրդովմունք եւ մտահոգություններ է առաջ բերել նաեւ ռուսահայության շրջանակներում: Ողբերգական դեպքի մասին, ինչպես նաեւ, թե այս օրերին ողբերգության հետ կապված ինչ տրամադրվածություն է տիրում ռուսահայության եւ ռուս ժողովրդի մոտ, զրուցեցինք Արցախյան պատերազմի հերոս, մոսկվաբնակ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ հետ:
-Իրականությանը չի համապատասխանում համացանցերում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե Ռուսաստանը չի սգում մեկ շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության համար:

Այստեղ` Մոսկվայում, հավատացեք, ապշած եւ ցնցված են բոլորը, ոչ ոք չի կարողանում պատկերացնել, թե ինչպես է նման ոճրագործություն իրականացրել ռուս զինվորը: Սգում եւ իրենց զորակցությունն են հայտնում նաեւ տեղի հայերը: Դեպքից անմիջապես հետո մենք հավաքվել ենք տեղի հարյուրից ավելի գյումրեցիների հետ, որի ընթացքում մենք նախ մեկ րոպե լռությամբ հարգեցինք Ավետիսյանների ընտանիքի հիշատակը, ապաª յուրաքանչյուրս իր կարծիքն արտահայտեց կատարվածի վերաբերյալ: Թյուր կարծիք է ձեւավորված Հայաստանում գտնվող մի խումբ անձանց մոտ, թե Ռուսաստանն ամենեւին չի կիսում հայերի վիշտը:
- Ի՞նչ կասեք այն տարածված լուրերի մասին, որ ՌԴ-ից Հայաստանի ռազմաբազայում ծառայելու համար ուղարկում են անհաջող կադրեր:
- Ժողովրդական մի այսպիսի խոսք կա` գյուղ չկա, որ շուն չլինի... Որքանով ես եմ տեղյակª ՌԴ-ից Հայաստան են ուղարկվում ծառայելու կարգապահ, հայրենասիրական ոգով դաստիարակված զինվորներ: Բայց ցավոք, ստացվել է այնպես, որ ռազմաբազա է ընկել այդ սրիկա Պերմյակովը, այդ անասնական բնազդով առաջնորդվող բարբարոսը: Հայտնի է, որ ինքը չեչենական ընտանիքից է, դաստիարակվել է աղանդավորական ընտանիքում, եւ չի բացառվում, որ նրան համոզել են, որ դա դիտավորյալ են արել, որպեսզի այդ ողբերգությունը հայերի մոտ ըմբոստության ալիք բարձրացնի եւ հայերը սկսեն տարբեր տեսակի թյուր կարծիքներ հնչեցնել ռուս ժողովրդի նկատմամբ: Ու եթե դա այդպես է, ապա դա այնքան էլ չհաջողվեց, քանի որ քիչ հայեր էին, որ այդ օրերին գոռում էին, թե ռուսական ռազմաբազան պետք է ցրել եւ այլն: Փառք Աստծո, որ նման կոչեր այժմ չեն հնչում, քանի որ դա իսկապես շատ մեծ հիմարություն կլինի հայերի կողմից, որովհետեւ հակառակորդին` թե՛ Թուրքիային եւ թե՛ Ադրբեջանին, հենց դա էլ պետք է, որպեսզի այնտեղ չլինի ռազմաբազա: Եվ դա է պատճառը, որ թշնամին ջանք չի խնայում` վերջ դնել հայ-ռուսական դարավոր բարեկամությանը: Այդ իսկ պատճառով, իմ խնդրանքն է հայ ժողովրդին, որպեսզի իրենք վշտից ելնելով` չանեն այնպիսի քայլեր, որոնք մեծ ուրախություն կպատճառեն մեր թշնամիներին: Չպետք է այնպես անենք, որ ինչ-որ տականքի անմարդկային արարքի համար փչանան հայ-ռուսական միջպետական հարաբերությունները: Առավել եւս, որ Ռուսաստանի Դաշնությունը եւս խոր ցավակցություն է հայտնում Ավետիսյանների հարազատներին եւ միայն ուրախ կլինի, որ իրավապահ մարմինները մանրակրկիտ եւ օբյեկտիվ քննություն իրականացնեն, տան դեռեւս անհասկանալի մի շարք հարցերի պատասխաններ: Մասնավորապես, թե ինչու է նա նման ոճրագործություն իրականացրել հատկապես Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ, քանի որ իր տված պատճառաբանությունը, թե իբր ջուր խմելու է մտել, բայց տեսել է, որ իրեն նկատել են, որոշել է ազատվել մի ամբողջ ընտանիքից, ուղղակի աբսուրդ է: Այն դեպքում, երբ բոլորն են տեղյակ հայերի հյուրասիրությանը, հատկապես նրան, թե ինչպես են հայերը վերաբերվում զինվորներին, եւ չեմ կարծում, որ եթե այդ սրիկա Պերմյակով կոչվածը Ավետիսյաններից ոչ թե ջուր, այլ մի տաքուկ բաճկոն եւ քաղաքացիական տաբատ խնդրեր, նրան կմերժեին: Այստեղ  պետք է մանրակրկիտ քննություն իրականացնել, որովհետեւ վերջինիս ներկայացրած պատճառաբանությունը, կարծում եմ, հեռու է իրականությունից: Կամ` եթե մի պահ մտածենք, որպեսզի ինքը դա արել է, որ իրեն չմատնեն, իսկ այդ դեպքում ինչո՞ւ է նույն տեղում թողել այնպիսի ապացույցներ, որոնք միանգամից մատնանշում էին իրեն, որոնցից միանգամից հայտնի կդառնար, որ ոճրագործը ռուս է...
Մեկ անգամ եւս ուզում եմ դիմել հայրենակիցներիս, որ մի ստորի պատճառով պետք չէ կարծիք կազմել մի ամբողջ ռուս ժողովրդի մասին, քանի որ, ես Ձեզ վստահեցնում եմ, ոչ մեկը չէր ցանկանա նման բան: Ես Ձեզ ավելին ասեմ. Մոսկվայում գտնվող շատ ռուս զինվորականներ, որոնց հետ ես խոսել եմ, ուղղակի ապշած են կատարված ողբերգությամբ:    
- Ըստ Ձեզ, որտե՞ղ պետք է դատվի եւ պատիժը կրի Պերմյակովը:
- Ես չեմ կարող ասել, թե իրավաբանորեն, որտեղ պետք է օրենքով դատվի այդ սրիկան: Ըստ իս, լավ կլիներ, որ քննությունն իրականացներ ՌԴ-ն, բայց հայ իրավապահների անմիջական ներկայությամբ: Ինչո՞ւ, որովհետեւ հայերը կարող են միայն ասել, թե` այ ստոր, ինչո՞ւ նման բան արեցիր, քո ինչի՞ն էր պետք ու` վերջ: Իսկ մյուս նրբությունները, մասնավորապես, թե ի՞նչ ընտանիքից է, ի՞նչ սեկտայի անդամ է, ինչո՞ւ են նրան ուղարկել Հայաստան, ովքե՞ր են ուղարկել, ավելի լավ կքննեն ռուս իրավապահները:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում