Տեղի է ունեցել անմարդկային հանցագործություն, մարդիկ հուզված են, ցավում են կատարվածի համար, եւ դա հասկանալի է: Բայց այն, ինչ կատարվեց դրանից հետո, եւս մեկ անգամ ցույց տվեց` Հայաստանում գործում է 5-րդ շարասյուն, որի նպատակը մեկն է` հնարավոր ու անհնար միջոցներով փչացնել հարաբերությունները մեր եւ, ըստ էության, մեր միակ դաշնակցի` Ռուսաստանի միջեւ:
Եվ ովքե՞ր են հիմնական դերակատարները` նույն "դեմքերը", որ Ռուսաստանի հետ կապված ցանկացած մեծ կամ փոքր իրադարձություն դարձնում են հայ-ռուսական հարաբերությունների հարց` ազգամիջյան թշնամանքի խնդիր, եւ փորձում դրա շուրջ հակառուսական հիստերիայի ալիք բարձրացնել: 5-րդ շարասյան "ակտիվիստները" չխորշեցին նույնիսկ այս արյունալի ողբերգությունը ծառայեցնել իրենց հովանավորների քաղաքական նպատակներին. անմիջապես վազեցին Գյումրի` սադրելու ժողովրդին եւ դրդելու չկշռադատված գործողությունների: Ո՞ւմ է ձեռնտու, որ Հայաստանը չունենա ռազմաքաղաքական դաշնակից` ի դեմս Ռուսաստանի. մեր թշնամիներին, առաջին հերթին` թուրքերին ու ադրբեջանցիներին:
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ" 17 հունվարի, 2015թ.