ԱՇԽԱՐՀԸª ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻ՞Ն

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀԸª ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻ՞Ն


Այն, որ Եվրոպայում այս տարեսկզբից հանրային խոշոր ելույթների մակարդակի հասած հակաիսլամիստական շարժումը էլ ավելի մեծ թափ էր ստանալու ֆրանսիական հայտնի դեպքերից հետո, ենթադրելի էր: Այն պարզ պատճառով, որ ֆրանսիական ահաբեկչությունն ստիպեց, որ ավանդական Եվրոպան սկսի վախով նայել ապագային, եւ այդ վախն աստիճանաբար հիստերիայի է վերածում իսլամական ահաբեկչության վտանգի մասին ամենժամյա քարոզչությունը:

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ-ԻՍԼԱՄ
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է


Սրան զուգահեռª դժվար չէր ենթադրել, որ նման արհեստական մեխանիզմներով Եվրոպայում հակաիսլամական ալիքի ստեղծումը պետք է հանգեցներ նաեւ հակառակ ռեակցիայինª իսլամը պետք է անցներ ինքնապաշտպանության: Ընդ որումª ոչ միայն Եվրոպայում, այլեւª գրեթե ողջ աշխարհում, ինչը ցույց է տալիս այս օրերին բազմաթիվ երկրներում մուսուլմանների կազմակերպած բողոքի ակցիաները: Եվ ակնհայտ է նաեւ, որ Վաշինգտոնի ծնած եւ մեծացրած ծայրահեղ իսլամիստական կառույցները ակտիվորեն այդ գործընթացին հաղորդում են կրոնականª հակաքրիստոնեական բնույթ, որը մի կողմիցª ոչ միայն հետագա սրացում է խոստանում Եվրոպայում հակաիսլամիստական շարժմանը, այլեւ, առհասարակ, աշխարհում է առաջ բերում քրիստոնեություն-իսլամ լուրջ եւ գնալով միայն խորացման ենթակա հակամարտություն:
Կարճ ասածª իրադարձությունների ամենաանբարենպաստ զարգացման դեպքում աշխարհը կարող է կանգնել գլոբալ կրոնական պատերազմի շեմին, որի հիմնական կիզակետերից մեկի դերին հավակնում է Եվրոպան: Բայց եթե նույնիսկ այս ծայրահեղությանը չհասնենք, շատ մեծ է հավանականությունը, որ կրոնական նման հակամարտությունը Եվրոպային գլոբալ քաոս, այնուամենայնիվ, խոստանում է:
Նման հեռանկարի մեծ հավանականություն կարծես թե գիտակցում են Բեռլինում եւ Փարիզում, որ հենց իրենք նման վտանգավոր զարգացումների դեպքում կդառնան հակամարտության հիմնական օջախները: Ամեն դեպքումª ինչպես կանցլեր Մերկելը, այնպես էլª նախագահ Օլանդը փորձում են մեղմել լարվածությունը:
Իսկ թե դա ինչքանով նրանց կհաջողվի, շատ բանով կախված է նրանից, թե իրականում ինչ խաղի հետ գործ ունենք, եւ այդ խաղում որ թեւի վրա կխաղան Բեռլինն ու Փարիզը: Նկատի ունենք, որ Եվրոպան, Հյուսիսային Աֆրիկան, Մերձավոր եւ Կենտրոնական Ասիան ընդգրկելուն ունակ կրոնական նման հակամարտությունն ամենաշատը կարող է ձեռնտու լինել հենց Եվրոպայի հիմնական դաշնակցինª Վաշինգտոնին ¥ավելի կոնկրետª Վաշինգտոնի իրական տերերին¤: Փորձենք բացատրել միտքը.
Այն, որ համաշխարհային տնտեսական առաջատարի դիրքը Չինաստանին զիջելուց հետո ԱՄՆ-ն ամենամոտ ապագայում նաեւ զրկվելու է դոլարի համաշխարհային հեգեմոնիայից, գնալով քչերն են կասկածում: Դոլարի կյանքը մի որոշ ժամանակ էլ պահելու տարբերակ, իհարկե, դեռ կա. պետք է ծնկի բերել Ռուսաստանին, աշխարհի հիմնական էներգետիկ եւ մի շարք այլ հումքային ռեսուրսների նկատմամբ սահմանել բացարձակ մենաշնորհ, եւ այդ կերպ կառավարելի դարձնել նաեւ չինական տնտեսությունը: Իհարկեª անցած երկու-երեք տարիներին Ռուսաստանի հետ հարաբերությունների այսօրինակ սրացման պատճառները հենց այստեղ էլ պետք է փնտրել: Բայց փաստն այն է, որ թեեւ Վաշինգտոնը փորձեց ռուսներին ռազմական հակամարտության մեջ ներքաշել նախ` Սիրիա-Իրանի ուղղությամբ, ապաª Ուկրաինայում առավելագույնս սրեց Եվրոպայի եւ ՌԴ-ի հարաբերությունները, սակայն սպասելի արդյունքներն այդպես էլ չեղան: Ավելին. Ռուսաստանի թուրքական գազային ծրագիրն ակնարկ էր, որ Եվրոպան կարող է ամենամոտ ապագայում լուրջ էներգետիկ խնդիրների առաջ կանգնել, եւ պատահական չէ, որ անցած տարեվերջին ինչպես Մերկելը, այնպես էլ Օլանդն սկսեցին անթաքույց խոսել նորաստեղծ Եվրասիական միության հետ Եվրոպայի սերտ համագործակցության մասին: Դա Վաշինգտոնի համար ահազանգ էր, որ հաշված ամիսներ անց, երբ կլրանա ՌԴ-ի հանդեպ եվրոպական պատժամիջոցների մեկամյա ժամկետը, նոր պատժաժամկետներ սահմանելը կդառնա անհնար: Սա, իհարկե, հուշում է, թե հատկապես ում խաղի արդյունքում Եվրոպան կանգնեց կրոնական քաոսի մեջ հայտնվելու հեռանկարի առաջ: Մյուս կողմից էլª դժվար չէ կռահել, թե ինչու պետական դեֆոլտի շեմին հայտնված Կիեւը, ոչ անհայտ Սորոսի ուկրաինական այցելությունից հետո, որոշեց հենց այս օրերին վերսկսել պատերազմը Դոնբասում:

ԴՈԼԱՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Բայց Վաշինգտոնին, կարծես թե, այս անգամ էլ էր հիասթափություն սպասվում. նախ` ուկրաինական բանակը, ինչքան էլ որ վերջին ամիսներից վերազինվել էր, միեւնույն է, ոչ միայն չկարողացավ որեւէ առավելության հասնել Դոնբասում, այլեւ հակառակըª երեկվա դրությամբ ռազմավարական եւ հոգեբանական առումներով մի քանի կարեւորագույն հատվածներում Դոնբասի բանակն է լուրջ առաջընթաց ունեցելª ցույց տալով, որ անհրաժեշտության դեպքում կարող է անցնել նաեւ խոշոր հարձակողական գործողությունների: Եվ իրավիճակը Կիեւի համար կարծես թե այնքան շոկային էր, որ նախագահ Պորոշենկոն չհապաղեց հերթական անգամ խոսել հրադադարի մասին, թեեւ պատերազմական այս նոր փուլն արդեն հազիվ թե առանց կոնկրետ արդյունքների ավարտվի:
Եվ դրա հետ մեկտեղ էլª Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներիª Մոսկվայի հետ հարաբերությունների հարցի երեկվա հերթական քննարկումների ժամանակ թեեւ քիչ չխոսվեց պատժամիջոցներից հրաժարվելու անթույլատրելիության մասին, գլխավոր տոնայնությունից հասկացվում էր, որ եվրոպական հիմնական կենտրոնները, մեղմ ասածª նաեւ ոգեւորված չեն ռուսների հետ հակամարտությունը երկար ձգձգելու տարբերակով:
Այսպիսով այն, որ Վաշինգտոնը եվրոպական եւ ուկրաինական ուղղությունները կարող է վերահսկողությունից դուրս թողնել: Կասկածելի է նաեւ թերեւս ամենագլոբալª նավթի համաշխարհային գները նվազեցնելու եւ այդ կերպ ռուսներին եկամուտներից զրկելու միջոցով հաղթելու տարբերակը, որն արդեն ավելի շուտ հակաամերիկյան բնույթ է ստացել: Իհարկեª նավթի գներն իրենց նախնականª ռուսներին եկամուտներից զրկելու, դրանով ռուբլու փոխարժեքը "պայթեցնելու" խնդիրն ինչ-որ չափով լուծեցին, սակայն դա Մոսկվայի համար մահացու չեղավ: Փոխարենը այդ գործընթացի ձգձգումը, ինչպես եւ սպասվում էր, մահացու էր ամերիկյան բարձր ինքնարժեքով սլանցային նավթարդյունաբերության համար, հաշվի առնելով, որ այստեղ արդեն իսկ սկսվել է սնանկացումների, հորատանցքերի շահագործման դադարեցման գործընթաց: Եվ ավելին. սլանցային նավթային ընկերություններն անցած տարի դիմացան, քանի որ ապահովագրված էին համաշխարհային գների անկումներից: Ապահովագրության ժամկետներն արդեն հիմնականում լրացել են, այսինքն այդ սնանկացումներն առաջիկա շաբաթներին եւ ամիսներին գնալով միայն կաճեն: Դրա հետ մեկտեղ էլª ապահովագրական ընկերություններն են մեծ գումարներ վճարել նավթարդյունահանողներին, եւ այս ճգնաժամն աստիճանաբար նաեւ այդ եւ բանկային համակարգեր տեղաշարժվելու միտումներ է սկսել ցուցաբերել:
Այսպիսովª ռուսներին ծնկի բերելու հաշվին դոլարի հեգեմոնիան երկարացնելու տարբերակը ակնհայտորեն չի հանգեցնում անհրաժեշտ էֆեկտին: Մինչդեռ արդյունքում լուրջ հարվածի տակ է հայտնվել նավթադոլար ասված հասկացությունը: Իսկ դա հուշում է, որ դոլարի կյանքը հետաձգելու համար Վաշինգտոնը ստիպված է շատ ավելի գլոբալ քայլերի գնալ: Ասենքª Եվրոպայից մինչեւ Ասիայի խորքերը կրոնական պատերազմներ սարքելուն, որի դեպքում նախ չկա միջուկային պատերազմի վտանգ, ապաª նման պատերազմը կքանդի ամենի ինչª ձեռք չտալով ԱՄՆ-ին: Եվ, վերջապես, հետպատերազմյան ավերակների վրա դոլարն էլի իր տեղը կգտնի:
Սակայն նման սցենարը խոցելի է նրանով, որ տեսանելի չէ ռուսներին նման պատերազմի մեջ ներքաշելու հեռանկարը: Համենայնդեպսª երեկ Գրոզնիում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ կազմակերպված մուսուլմանության մոտ մեկ միլիոնանոց ելույթը հուշում է, որ Մոսկվան ինչքան էլ որ հայտարարում է քրիստոնեական արժեքների ամրապնդման մասին, միեւնույն է, դեռ հստակ վերահսկողություն ունի նաեւ ռուսական իսլամի նկատմամբ: Իսկ դրսից ներքաշված ահաբեկչական կառույցների դեմ նաեւ ներքին իսլամական ուժերի միջոցով պայքարելու փորձ Ռուսաստանը նոր չէ, որ պետք է ձեռք բերի: Եվրասիական միության տարածաշրջան ծայրահեղ իսլամիզմի մուտքի փորձեր կարող են լինել նաեւ Ղազախստանի եւ Հայաստանի ուղղությամբ: Այս առումով, թերեւս, պատահական չէ, որ վերջին ամիսներին ակտիվորեն ամրապնդվում է ղազախական բանակը: Իսկ Հայաստանում, իհարկե, միշտ էլ պետք է հաշվի առնել ադրբեջանական գործոնը, առավել եւս, որ սահմանային բախումները գնալով միայն ակտիվանում են:
Այսպիսովª հիմնական ինտրիգն այն է, թե այս գլոբալ իրավիճակում ինչ կերպ իրենց կդրսեւորեն Բեռլինն ու Փարիզը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում