"ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՃԻՇՏ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՆ"

Արխիվ 12-16

"ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՃԻՇՏ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՆ"

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները խոչընդոտելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ապրիլի 24-ից ուղիղ 100 օր առաջ 102 երկրների ղեկավարների ու վարչապետների Չանաքքալեի պատերազմին նվիրված միջոցառումների շրջանակում երկիր այցելելու հրավերներ է ուղարկել: Ի դեպ, թուրքական հնարովի այս միջոցառումները նույնպես կկայանան ապրիլի 23-24-ին:
Ըստ էության, թուրքական այս հրավերը դարձավ աշխարհի ջրբաժան, քանի որ պետությունների ղեկավարները պետք է որոշեն` ապրիլի 24-ին մասնակցում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, թե` թուրքական շոուին: Աշխարհաքաղաքական այս ջրբաժանի արդյունքում, թե ո՞ր ափում` Հայաստանում կամ Թուրքիայում, կարելի է սպասել ապրիլի 24-ին ավելի շատ պետությունների ղեկավարների, "Իրավունքը" հետաքրքրվեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ.
- Հույս ունեմ, որ Թուրքիայի իշխանությունների այդ լկտի արարքը, որով իրենք փորձում են փոխել ապրիլի 24-ի խորհուրդը, չի ունենա իր այն ազդեցությունը, այն նշանակությունը, որն իրենք ծրագրավորել են: Եվ հույս ունեմ, որ աշխարհի երկրների ղեկավարները ճիշտ կկողմնորոշվեն, ու նախապատվությունը կտան Հայաստանին, քանի որ նրանք պիտի ներկա լինեն Երեւանում կայանալիք Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, այլ ոչ թե դառնան թուրքական այդ քարոզչական մեքենայի խաղալիքը:
- Պարոն Սաֆրաստյան, այնուամենայնիվ, արդյոք ապրիլի 24-ին` հաշվի առնելով, թե ովքեր մեկնեցին Թուրքիա, եւ ովքեր ժամանեցին Հայաստան, կկարողանանք տեսնել աշխարհի տարբեր երկրների իրական պատկերը:
- Ինչ-որ մի այցելությամբ, իհարկե, իրական պատկեր չի կարելի տեսնել: Բայց, ամեն դեպքում, կարեւոր է, թե որ երկրների ղեկավարները ճիշտ կկողմնորոշվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում