"ԳՅՈԻՄՐԻԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՍՈԻԳ ՀԱՅՏԱՐԱՐԵՐ"
Արխիվ 12-16"ԳՅՈԻՄՐԻԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՍՈԻԳ ՀԱՅՏԱՐԱՐԵՐ"
"Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից "Իրավունքը" հետաքրքրվեց` արդյոք իր համար ընդունելի են Գյումրու քաղաքապետի` վայրագ դեպքերին իր բացակայությունը արդարացնելը: Պատգամավորը սկզբում չցանկացավ մեկնաբանել, սակայն երբ պնդեցինք հարցադրումը, պատգամավորը հակիրճ պատասխանեց. "Պետք էր Գյումրու ավագանին առնվազն որոշում կայացներ պաշտոնապես` քաղաքում սուգ հայտարարելու մասին: Ի վերջո, ավագանու ինստիտուտը գործում է":
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

