ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` "ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ՞" ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` "ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ՞"
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
"Իրավունքի" տեղեկություններով` ընդդիմադիրները` հատկապես "եռյակի" ուժերը, այս օրերին հրաժարվում են մեկնաբանել ԲՀԿ քաղաքապետ Սամվել Բալասանյանի արդարացումները, թե իբր չի հասցրել ժամանակին գալ Գյումրի եւ սատարել իր համաքաղաքացիներին:
Հիշեցնենք` հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվեցին Ավետիսյանների ընտանիքը: Սպանության համար առայժմ միակ մեղավորը 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալեի Պերմյակովն է: Հունվարի 15-ին Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա: Գյումրիի քաղաքապետը, սակայն այդ օրը, Գյումրիում չէր, ինչպես ինքն է հայտարարել` ինքնաթիռի ուշացման պատճառով:
Մեր տեղեկություններով` "եռյակի" մյուս երկու անդամները` ՀԱԿ-ն ու "Ժառանգությունը", չեն ցանկանում իրենց հարաբերությունները փչացնել ԲՀԿ-ի հետ, որն այս պահին համարվում է "եռյակի" շարժիչ ուժը: Իսկ բոլորովին վերջերս ընդդիմություն դարձած ՕԵԿ-ը, որը ԲՀԿ-ի հետ մերթընդմերթ տարբերի հարցերի շուրջ համագործակցում է, հավանաբար հույս ունի` ԲՀԿ-ի աջակցությամբ գալ իշխանության:

