"ՀՈՒՆՎԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԱՅՍՊԻՍԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՇԱՏ Է ԼԻՆԵԼՈՒ"
Արխիվ 12-16"ՀՈՒՆՎԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԱՅՍՊԻՍԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՇԱՏ Է ԼԻՆԵԼՈՒ"
Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկից 102 օր առաջ, Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով աղանդավորական ընտանիքից է, իրականացրեց հրեշավոր սպանություն: Ավելին` դրանից հետո փորձեց փախչել հենց Թուրքիա: Այս ամենին հաջորդեն այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ո՛չ ավել, ո՛չ պակաս 102 երկրների ղեկավարներին (այդ թվում ՀՀ նախագահին) հրավիրեց մասնակցելու 2015 թ. ապրիլի 24-ին իրենց մոտ կայանալիք մի ինչ-որ հնարովի միջոցառման: Թե արդյոք այս "102" թվի նման կրկնությունը պատահականություն էր, "Իրավունքը" պարզեց "Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի" տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ տեսակետը.
- Գյումրիում տեղի ունեցածի ու Էրդողանի հրավերի մեջ ոչ մի կապ չկա: Այստեղ ավելի շատ գնում է ապրիլի 24-ի միջոցառումները տապալելու գործընթաց: Չնայած` այստեղ առավել ուշագրավ է Հայաստանում գործող "Նախախորհրդարան" քաղաքացիական շարժման սոցցանցերում տարածված պրոպագանդան` "100-ամյակն առանց ռեժիմի" վերնագրով: Իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ հունվարից մինչեւ ապրիլի 24-ը այսպիսի սադրանքներ շատ է լինելու` հենց հայերի ձեռքով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

