«ԵԹԵ ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ՀԱՆՁՆԵՆ ՄԵԶ, ՄԵԾ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ՆԱ ԿԿԱԽՎԻ». ԱԼԵՔՍԱՆՐԴ ԱՄԱՐՅԱՆ
Արխիվ 12-16«ԵԹԵ ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ՀԱՆՁՆԵՆ ՄԵԶ, ՄԵԾ
ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ՆԱ ԿԿԱԽՎԻ». ԱԼԵՔՍԱՆՐԴ
ԱՄԱՐՅԱՆ
Այս օրերին լրատվական դաշտի գլխավոր քննարկման թեման Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունն է, որի առնչությամբ այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, բանախոսներ Ալեքսանդր Ամարյանը եւ Ավետարանական եկեղեցու նախկին հոգեւորական վերապատվելի Արմեն Միքայելյանը: Պարոն Ամարյանից, ով առաջինն էր, որ հայտարարեց, թե սպանության միակ կասկածյալը` ռուս զինվոր Վալերի Պերմյակովի ընտանիքը աղանդավորական է, հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հնարավոր է, որ սպանությունն այդ հողի վրա է կատարվել: "Սա կարող է պարզվել դատահոգեբանական փորձաքննության արդյունքում: Ցավոք, Հայաստանում դրա մասնագետները չկան, մինչդեռ Ռուսաստանի հատուկ ծառայություններում նման մասնագետներ կան, ովքեր կարող են դա բացահայտել: Չնայած մենք շատ ենք ուզում, որ Պերմյակովին հանձնեն մեզ, բայց եթե նրան հանձնեն մեզ, մեծ հավանականություն կա, որ նա կկախվի: Իսկ Պերմյակովի կախվելուց հետո գործը կփակվի, եւ ոչ մեկ չի կարողանա պարզել, թե իրականում ինչ է կատարվել: Դրա համար ճիշտ է նրան ռուսական ռազմաբազայում մեկուսացնելը":
Այնուամենայնիվ, եթե պարզվի, որ մարդասպանը հենց կրոնական հողի վրա կատարել հանցագործությունը, ինչ է սպասվում այդ կրոնական կառույցին, որը ինքը ներկայացնում է, պարոն Ամարյանը հավելեց. "Եթե դա Ռուսաստանի իրավապահները պարզեն, ապա կարող է այդ կրոնական կառույցը փակվել: Իհարկե, սա էլ վերջնական լուծում չէ, քանի որ նման կառույցները դրակոնների նման են` մի գլուխը կտրում ես, երկուսն է աճում":
Թեմայի շարունակությունը կարդացեք «Իրավունթ» թերթի վաղվա համարում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

