ԶԱՐՈԻՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՆՈՐ ՀԱՆՁՆԱՐԱՐՈԻԹՅՈ՞ԻՆ Է ՍՏԱՑԵԼ
Արխիվ 12-16ԶԱՐՈԻՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՆՈՐ ՀԱՆՁՆԱՐԱՐՈԻԹՅՈ՞ԻՆ Է
ՍՏԱՑԵԼ
«Իրավունքն» օրեր առաջ հրապարակել էր «Զարուհի Փոստանջյանը կրկին կմեկնի Միացյալ նահագներ» վերտառությամբ հոդված, որտեղ, հղում տալով մեր աղբյուրին, գրել էինք, որ տիկին Փոստանջյանը առաջին վեց ամիսներին կբացակայի ՀՀ-ից:
Զարուհի Փոստանջյանից պարզաբանում փորձեցինք մանրամասներ իմանալ նրա մեկնման մասին, սակայն պատգամավորը հերքեց այդ տեղեկությունները: «Էդքան շա՞տ եք ուզում, որ Հայաստանից գնամ»,- հարցին հարցով պատասխանեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
Հ.Գ. Տիկին Փոստանջյան, յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժի իրավունք եւ ինքն է որոշում`երբ եւ ուր տեղափոխվել: Պարզապես Ձեր դեպքում Հայաստանից մեկնելը վեց ամսով առաջին անգամ չէ:
Ըստ շրջանառվող լուրերի` տիկին Փոստանջյանի մեկնելու որոշումը հետաձգվել է, քանի որ, հավանաբար, նա այստեղ անհրաժեշտ է հետեւելու Ավետիսյան ընտանիքի սպանությունից հետո ստեղծված լարված իրավիճակին եւ անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցելու Արեւմուտքին:
Ի դեպ, Զարուհի Փոստանջյանի դուստրն այս պահին սովորում է ԱՄՆ-ում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

