ՈՂԲ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ
Արխիվ 12-16ՈՂԲ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ
Ասված է. «Մի' սպանիր»:
Գրված է. սպանությունը լինում է «հասարակ» կամ առանձին դաժանությամբ կատարված:
Գյումրու զոհերի ցավը նաև «Իրավունքի» ցավն է:
Երևանաբնակ Դալլաքյանների ընտանիքի ցավը, ում 27-ամյա որդուն հունվարի 18-ին դանակի մի քանի հարվածներով սպանել էր նրա ու մեր համաքաղաքացին, նույնպես «Իրավունքի» ցավն է: Երիտասարդը սպանվել էր իր ծանոթ մի աղջկան փնտրելիս…
Անտեղի զուգահեռնե՞ր են:
Հավանաբար` այո, եթե դիտարկենք դեպքերը իրավաբանական տեսակետից: Բայց չէ որ ասված է` «Մի' սպանիր», ասված է մարդ-արարածին, ասված է` չնշելով սպանվողների քանակը, տարիքը, բնակավայրը, ազգությունը…
Հետևաբարև, ես` մարդ-արարածս, դուք` մարդ-արարածներդ, չենք ակտիվանա «հատուկ» դեպքերի առնչությամբ, եթե մեզանում յուրաքանչյուր կյանք ունի արժեք, մարդկային կյանքի, այլ ոչ քաղաքական արժեք:
Ինչո՞ւ ենք մենք ակտիվանում միայն այն դեպքերում, երբ դեպքը` աղմկահարույց է, և անտարբեր ենք այն դեպքում, երբ հանցագործությունը «տրիվիալ» է:
Դրա պատասխանը, ըստ իս, միակն է. մենք չենք ցանկանում, որպեսզի պաշտպանված լինի ՄԱՐԴՈՒ` ՏԻՐՈՋ կողմից տրված իրավունքը, ապրելու-արարելու իրավունքը. մենք մեր, ակտվացած իրավունքիկների տերերն ենք:
Ցավում եմ ազգիս ու ինձ համար:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

