ԻՆՉՈ՞Ի ԲՀԿ-Ը ՉԻ ՊԱՀԱՆՋՈԻՄ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ի ԲՀԿ-Ը ՉԻ ՊԱՀԱՆՋՈԻՄ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից «Իրավունքն» այսօր հետաքրքրվեց`արդյոք ԲՀԿ-ը կպահանջի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրաժարականը, քանի որ Գյումրու դեպքերի օրը` հունվարի 15-ին` Ավետիսյան ընտանիքի թաղման արարողությունից հետո, քաղաքապետը իր համաքաղաքացիների կողքին չէր:
Հիշեցնենք` Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը Գլենդելից Հայաստան է ժամանել միայն հունվարի 16-ին եւ հայտարարել, որ ինքնաթիռի պատճառով է ուշ հասել Գյումրի:
ԲՀԿ պատգամավորն ասաց, որ Սամվել Բալասանյանի հրաժարականի հարցը չի քննարկվել.
- Ես չեմ կարծում, թե Սամվել Բալասանյանը մեղավոր է կամ թերացել է:
- Բայց կարող էր չէ՞ երեք օրում Գլենդելից գալ- հասնել Հայաստան:
- Դուք տեխնիկական հարց եք տալիս: Չգիտեմ` կարո՞ղ էր նա հասնել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

