ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ.ՀԱԿ-ԻՆ ՈԻ «ԺԱՌԱՆԳՈԻԹՅԱՆԸ» ԴԵՌ «ՖՈԻԿ» ԱՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈԻՄ
Արխիվ 12-16ԲՀԿ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ, ԻՍԿ ՀԱԿ-ԻՆ ՈԻ
«ԺԱՌԱՆԳՈԻԹՅԱՆԸ» ԴԵՌ «ՖՈԻԿ» ԱՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈԻՄ
Ինչպես հայտնի է, այսօր ԲՀԿ առաջնորդի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը հաղորդագրություն է տարածել «Մուլտի Գրանդ» հյուրանոցում տեղի ունենալիք խորհրդաժողովի հետաձգման մասին: Պատճառը գյումրեցի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահն է:
Այն, որ այս օրերին տարատեսակ խորհրդաժողովներ, միջոցառումներ հետաձգվում են, տրամաբանական է, եւ մարդկայնորեն հասկանալի, բայց թե ինչու է ԲՀԿ-ը միայն վերջին պահին որոշում հետաձգել խորհրդաժողովը, անունն էլ դնում սգալ, անհասկանալի է ու զարմանալի: Չէ՞ որ վեց ամսական փոքրիկը մահացել է երեկ մոտավորապես ժամը 17-00-ին, իսկ ԲՀԿ-ը, ըստ տարածած հաղորդագրության, միայն ուշ գիշեր է անցկացրել խորհրդակցություն եւ որոշել հետաձգել այն:

Խորհրդաժողովը հետաձգելու պատճառները, սակայն, կարծում ենք նաեւ այլ են: Նախ այս օրերին հասարակության մի մասը ակտիվ քննարկում էր մեր որոշ քաղաքական ուժերի անտարբեր կեցվածքը գյումրու դեպքերի հանդեպ, ավելին` քննադատություն էր հնչում ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության ու «Այլընտրանք» համարվող ԲՀԿ-ի հասցեին հատկապես հունվարի 15-ին գյումրեցիներին մենակ թողնելու համար: Հետեւաբար, սա ըստ էության, լավ առիթ է ԲՀԿ-ի համար հասարակության առջեւ պարզերես դուրս գալու:
Երկրորդ` հայտնի է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չէին մասնակցելու խորհրդաժողովին, որը, շրջանառվող լուրերի համաձայն, եւս մտահոգելու տեղիք է տվել ԲՀԿ-ին:
Երրորդ` մեր տեղեկություններով, ԲՀԿ-ին դեռ չի հաջողվում իր շուրջ քաղաքական -հասարակական մեծ կոնսոլիդիացիա ապահովել, որի պատճառով եւս հետաձգվեց այսօրվա խորհրդաժողովը:
Այսպիսով` կարելի է ասել, որ ԲՀԿ-ին դեռեւս չի հաջողվում իր շուրջ այնպիսի մեծ համախմբում ապահովել եւ վերջնականապես խաղից «ֆուկ» անել ռեալ դերակատարություն չունեցող իր գործընկներ ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը»:
Ի դեպ, խորհրդաժողովի հետ կապված մյուս քննարկվող հարցը ընտրված վայրն էր: Ինչո՞ւ ԲՀԿ-ն որոշեց ճոխ ու շքեղ «Մուլտի Գրանդ» հյուրանոցում խորհրդաժողով անցկացնել, այն դեպքում, երբ գոյություն ունի ՀՀ կառավարական տուն 1 շենքի նիստերի մեծ դահլիճը, որտեղ, ըստ էության, անց են կացվում բոլոր նմանատիպ միջոցառումները: Կամ եթե գյումրեցի փոքրիկի մահվան պատճառով է հետաձգվում խորհրդաժողովը, արդյոք կարիք կար ֆուրշետի սեղան դնել այն էլ` անմիջապես հյուրանոցի մուտքի առջեւ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

