ԲՀԿ-Ն ԵՐԵԽԱՅԻ ՄԱՀԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՆՑ ՀԱՍԿԱՑԱՎ, ՈՐ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՁԳԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Արխիվ 12-16
ԲՀԿ-Ն ԵՐԵԽԱՅԻ ՄԱՀԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՆՑ ՀԱՍԿԱՑԱՎ, ՈՐ ՊԵՏՔ Է

ՀԵՏԱՁԳԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ  ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը հետաձգվել է։ «Սիրելի հայրենակիցներ: Ինչպես գիտեք, այսօր՝ հունվարի 20-ին, պետք է կայանար ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը: Երեկ, սակայն, մեր հասարակությունը ցնցվեց տխուր լուրից. հնարավոր չեղավ փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը:

Անասելի ցավն ու վիշտը բոլորիս սրտերում է։ Երեկ ուշ գիշեր խորհրդաժողովի կազմկոմիտեն որոշում կայացրեց՝ հետաձգել խորհրդաժողովի աշխատանքները: Փոխարենը նույն ժամին՝ 12.00-ին, հրավիրվածներն իրենց ցանկությամբ կարող են մասնակցել մոմավառության Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Մենք մեր լուռ աղոթքն ենք հղելու առ Աստված ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի:


Սիրելի հայրենակիցներ: Միևնույն ժամանակ կազմկոմիտեն, համաձայնեցնելով նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանի հետ, վստահեցնում է, որ խորհրդաժողովը մոտ օրերս անպայման կայանալու է, որովհետև երկրում կուտակված բազմաթիվ հարցեր, մարտահրավերներ պահանջում են հրատապ, ճիշտ գնահատականներ և հանգուցալուծում: Այս խորհրդաժողովը ոչ միայն մտահոգությունների հարթակ է, այլև հստակ առաջարկությունների և լուծումների, ինչի ականատեսը մենք անպայման կլինենք մոտ ժամանակներս:


Կազմկոմիտեն ակնկալում է, որ խորհրդաժողովի հարյուրավոր հրավիրվածներն ըմբռնումով կմոտենան այս որոշմանը, և հայտնում, որ անցկացման նոր ժամկետի մասին տեղեկատվություն կտրվի մոտ օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում