«ՑԵԽ ՇՊՐՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՆՇԱՆԱԿՈԻՄ Է ՋՈԻՐ ԼՑՆԵԼ ՄԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՋՐԱՂԱՑԻՆ»
Արխիվ 12-16«ՑԵԽ ՇՊՐՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՆՇԱՆԱԿՈԻՄ Է ՋՈԻՐ ԼՑՆԵԼ ՄԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՋՐԱՂԱՑԻՆ»
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Մհեր Շահգելդյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` ինչպես է արձագանքում Ռուսաստանի հայերի միության նախագահ (ՌՀՄ)-ի դեմ սկսված ստորագրահավաքին: Մհեր Շահգելդյանն ասաց, որ ստորագրահավաքի նախաձեռնողներն անհայտ մարդիկ են: «Ժողովրդական լեզվով ասած` չուզողներ միշտ լինում են: Այսօր ցեխ շպրտել Ռուսաստանի հայերի միության վրա, որն աշխատում է 2,5 միլոիան հայերի հետ, նշանակում է ջուր լցնել մեր հակառակորդի ջրաղացին»,- ասաց պրն Շահգելդյանը:
Ըստ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահի` նման ստորագրահավաք նախաձեռնողները թող գնան ու փորձեն ինչ-որ բան անել: «Չնայած համոզված եմ, որ խոսողները ոչինչ անող չեն»,- ասաց Շահգելդյանը, ով չի ցանկանում ենթադրություններ անել եւ ասել`ով է նախաձեռնել ստորագրահավաքը:
Մեր զրուցակիցը հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե ՌՀՄ-ի ներսում տարաձայնություններ կան, կամ իբրեւ կան անդամներ, որոնք դժգոհ են Արա Աբրահամյանի ղեկավարումից. «ՌՀՄ-ի ղեկավարության, հայ համայնքի ակտիվ հատվածում նման խնդիրներ չկան»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

