ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` «ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր
Արխիվ 12-16ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` «ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ»
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր
«Իրավունքի» տեղեկություններով` ընդդիմադիրները`հատկապես «եռյակի» ուժերը, այս օրերին հրաժարվում են մեկնաբանել ԲՀԿ քաղաքապետ Սամվել Բալասանյանի այնի արդարացումները, թե իբր չի հասցրել ժամանակին գալ Գյումրի եւ սատարել իր համաքաղաքացիներին:
Հիշեցնենք` հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվեցին Ավետիսյան ընտանիքը: Սպանության համար առայժմ միակ մեղավորը 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է: Հունվարի 15-ին Ավետիսյան ընտանիքի թաղման արարողությունից հետո Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա: Գյումրիի քաղաքապետը, սակայն այդ օրը, Գյումրիում չէր, ինչպես ինքն է հայտարարել ինքնաթիռի ուշացման պատճառով:
Մեր տեղեկություններով`«Եռյակի» մյուս երկու անդամները` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» , չեն ցանկանում իրենց հարաբերությունները փչացնել ԲՀԿ-ի հետ, որը այս պահին համարվում է «եռյակի» շարժիչ ուժը: Վերջերս ընդդիմություն դարձած ՕԵԿ-ը, որը ԲՀԿ-ի հետ մերթընդմերթ տարբերի հարցերի շուրջ համագործակցում է, եւ որոշել է լռել, քանի որ դեռ դեռ հույսը չի կորցրել եւ չի հրաժարվել ԲՀԿ-ի աջակցությամբ իշխանության գալու մտադրությունից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

