ԲՌՆՑՔԱՄԱՐՏ+ՇԱԽՄԱՏ, ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՍՏԱՑՎԵԼ(լուսանկարներ)

Արխիվ 12-16

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ+ՇԱԽՄԱՏ, ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՍՏԱՑՎԵԼ(լուսանկարներ)


Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը այս օերերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որի հիմնական նպատակն է բարձրացնել մարզիկների ֆիզիկական պատրաստվածությունը: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը շատ հաճախ այցելում է բռնցքամարտիկներին ՝ տեղում հետևում նրանց մարզումներին և կենցաղին: Վերջերս Արթուր Գևորգյանի հետ հայ բռնցքամարտիկներին այցելել էր նաև  նախկին շախմատիստուհի ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Արիաննա Կաոիլեն, ով ֆեդերացիայի ղեկավարությանը  առաջարկել է միասին  անցկացնել շախմատ բոքս համատեղ շոու- մրցաշար:  Այս կապակցությամբ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը  հակիրճ հարցազրույց է արել ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հետ:

-Շախմատ և բռնցքամարտ, առաջին հայացքից իրարից բավականին հեռու մարզաձև ու խաղաձև, որոնց համատեղումը վերածվում է հետաքրքիր շոուի: Աշխարհում այն բավականին տարածված է, իսկ որքանո՞վ է այն հարմար Հայաստանին:

-Ինչպես արդեն նշեցիք այն շոու է, որը բավականին մասայականություն է վայելում աշխարհում, նախորդ տարի նույնիսկ անցկացվել է աշխարհի առաջնություն: Փորձ է արվում երկու շատ հետաքրքիր մարզաձևեր միաձուլել: Բռնցքամարտիկները մեկ ռաունդ շախմատ են խաղում , մեկ ռաունդ մենամարտում, իսկ ընդհանուր պայքարը բաղկացած է երեքական շախմատային պարտիայից և նույնքան բռնցքամարտի  ռաունդից: Կանոններն այնպիսին են, որ եթե բռնցքամարտիկը շախմատային խաղատախտակի առջև մատ է լինում դա հավասարազոր է նոկաուտի , նույնը նաև ռինգում, եթե նոկաուտի է ենթարկվում՝ հավասարազոր է մատի: Ի դեպ նշեմ, որ գաղափարը հետաքրքրեց նաև բռնցքամարտիկներին, մենք այսօր նրանց շախմատներ նվիրեցինք և նրանք մեծ հաճույքով սկսեցին խաղալ և այսուհետ մարզումներից ազատ ժամանակ իրենց ակտիվ հանգիստը կանցկացնեն շախմատային խաղով: Նշեմ, որ ունենք նաև լավ շախմատ խաղացող բռնցքամարտիկներ և հատկանշական է, որ լավ շախմատ են խաղում հատկապես այն տղաները, ովքեր իրենց լավ են դրսևորում բռնցքամարտում:

-Միգուցե այս շոուն նպաստի նրան , որ հանրությունը ավելի լավ ճանաչի իր մարզիկներին:

-Կարծում եմ այդպես էլ կլինի, այն կնպաստի և ՛ գումարներ և ճանաչում ձեռք բերելուն: Պարտադիր չէ , որ մասնակցեն Եվրոպայի և աշխարհի չեմպիոններն ու մրցանակակիրները: Մենք ունենք հսկայական հավաքական թիմ, որտեղ կան 2-րդ , 3-րդ և 4-րդ համարներ, որոնք իրենց հնարավորությունները կարող են օգտագործել այս շոուում և զարգացնել իրենց մտավոր և ֆիզիկական կարողությունները:

Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 

Առաջարկում ենք Ձեզ տեսանյութ որտեղ կարող եք տեսնել շախմատ և բռնցքամարտ շոու մրցաշարի կադրեր:

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում