ՎԵՑ ԱՄՍԱԿԱՆ ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Արխիվ 12-16ՎԵՑ ԱՄՍԱԿԱՆ ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյան ընտանիքի ամենակրտսեր անդամը` Սերյոժա Ավետիսյանը, մահացել է: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:
Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց:
Հ.Գ. «Իրավունքի» խմբագրությունը ցավակցում է Ավետիսյանների հարազատներին տեղի ունեցածի համար եւ մաղթում տոկոնություն:

