ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ`ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԴԵՄ ՍԿՍՎԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ. «ԵԹԵ ԷԴՔԱՆ ՊԼՈՃԻԿ ՉՈՒՆԵՆ...»
Արխիվ 12-16ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ`ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԴԵՄ ՍԿՍՎԱԾ
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ. «ԵԹԵ ԷԴՔԱՆ ՊԼՈՃԻԿ ՉՈՒՆԵՆ
ԱՊԱ...»
ՀԴԿ ղեկավար, Հայերի համաշխարհայիՆ հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի հրաժարականի համար սկսված ստորագրահավաքին, ասաց, որ ամեն անհեթեթություն չպետք է մեկնաբանել. «Անհեթեթություն է այն, ինչ գրել են: Եթե որեւէ կառույցի աշխատանքից դժգոհ են, ապա փորձում են փոխել իրենց ղեկավարին: Երկրորդ, եթե ՌՀՄ-ի անդամներն են սկսել այդ ստորագրահավաքը, թող գնան համագումար պահանջեն: Եթե ՌՀՄ-ի անդամ չեն, թող ստեղծեն նոր կազմակերպություն: Իսկ եթե հաշիվներ ունեն մաքրելու, դա այլ հարց է: Մենք հո ամեն մեկի հետ չենք նստելու քննարկում կազմակերպենք»:
Ա. Սարգսյանի խոսքով խոսքով` ստորագրահավաք կազմակերպողները գաղափար չունեն անգամ ՌՀՄ-ի գործունեությունից. «Մենք յոթ տարի հայապահպանության գործուն մրցույթներ ենք անցկացնում` ավանդ ունեցողներին խրախուսելու համար: Առհասարակ ո՞վ է խոսում դրա մասին»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց. «Ստորագրահավաքը չարամտության դրսեւորում է»:
Հետաքրքիրը, ըստ Արամ Սարգսյանի, այն է, որ ստորագրահավաքի համար սկզբում նշվում էր 10.000 ստորագրություն, բայց հետո, տեսնելով, որ այդքան ստորագրություն չեն կարող հավաքել, ասում են`1000 ստորագրություն: «Սա է իրենց մակարդակը»,- ասաց ՀԴԿ ղեկավարը:
Ո՞վ է նախաձեռնել այս ստորագրահավաքը, ո՞ւմ է ձեռնտու պաշտոնանկ անել Արա Աբրահամյանին: «Չարություն ու նախանձություն ունեցող մարդիկ: Ստորագրահավաք նախաձեռողները եթե ասեն, թե ինչ վատ արարք է արել Արա Աբրահամյանը հայությանն ու ՀՀ-ի նկատմամբ, նստենք քննարկենք»,- ասաց պրն Սարգսյանը, ապա խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել այդ ստորագրահավաքին:
Մեր զրուցակցի խոսքով` ստորագրահավաքի նպատակը հակառուսական տրամադրություններ ձեւավորելն է, որպեսզի ԵՏՄ-ի կազմից դուրս գա Հայաստանը: «Ովքեր որ նախաձեռնել են ստորագրահավաք կոչվածը, մանրապճեղ մարդիկ են, անգամ գրագետ նամակ չեն կարողացել գրել: Եթե, ենթադրենք, ՌՀՄ-ի ներկայացուցիչներն են նախաձեռնել ստորագրահավաքը, ապա կարող են հրավիրել համագումար եւ արտահայտել իրենց դժգոհությունները: Իսկ եթե էդքան պլոճիկ չունեն, ապա դրանց մասին խոսելու իմաստը ո՞րն է»,- եզրափակեց ՀԴԿ ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

