ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԳՅՈԻՄՐՈԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՍՈԻԳ ՀԱՅՏԱՐԱՐԵՐ»
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԳՅՈԻՄՐԻԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՍՈԻԳ
ՀԱՅՏԱՐԱՐԵՐ»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից այսօր «Իրավունքը» հետաքրքրվեց` արդյոք իր համար ընդունելի են Գյումրու քաղաքապետի`վայրագ դեպքերին իր բացակայությունը արդարացնելը: Պատգամավորը սկզբում չցանկացավ մեկնաբանել, սակայն երբ պնդեցինք հարցադրումը, պատագամավորը հակիրճ պատասխանեց. «Պետք էր առնվազն Գյումրու ավագանին որոշում կայացներ պաշտոնապես, քաղաքում սուգ հայտարարելու մասին: Ի վերջո, ավագանու ինստիտուտը գործում է»:
Հիշեցնենք`Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր, որ ինքնաթիռի ուշացման պատճառով չի հասցրել լինել Գյումրիում, ով այդ օրերին գտնվում էր Միացյալ Նահանգներում` գործուղման նպատակով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

