ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԵԼ ԳՅՈԻՄՐԻՈԻՄ ՄԱՅԴԱՆ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՍԱԴՐԱՆՔԻՑ
Արխիվ 12-16ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԵԼ ԳՅՈԻՄՐԻՈԻՄ ՄԱՅԴԱՆ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՍԱԴՐԱՆՔԻՑ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր խոսելով Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին, ասաց.
«Կա հանձնում եւ փոխանցում: Նրանց իրավասության ներքո չի գտնվում հանձնել մեզ Պերմյակովին, այլ երբ ռուս սահմանապահները հայտնաբերեցին ոճրագործին, այն ժամանակ նրան պետք է փոխանցեին մեզ»:
ՌԴ նախագահ Պուտինի ցավակցությանն էլ անդրադառնալով` պատգամավորն սկսեց սովորեցնել, որ Պուտինը պետք է առանձին հայտարարությամբ հանդես գար, ոչ թե ցավակությունը հղեր հեռախոսազրույցի ժամանակ: «Ես չեմ խոսում ռուս ժողովրդի մասին, հայ-ռուս ժողովրդների բարեկամության, մշակութային կապերի մասին, քանի որ սա պետական բացթողում է »,- ասաց պատգամավորը:
«Իրավունքի» հարցին` ինչո՞ւ հունվարի 15-ին Գյումրիի բողոքի ակցիան ոմանք փորձեցին վերածել մայդանի, ինչպես հայտարարել է Գյումրիի նախկին քաղաքապետը, քաղաքական գործիչն ասաց, որ մայդան սարքելու խնդիր չկար:
Ի դեպ, մինչ Գյումրու դեպքերի մասին խոսելը Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ շրջանառության մեջ է դրել Թուրքիայի կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին օրինագիծ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

