Կիսելյովը Գյումրիի դեպքի մասին.«ՍԱ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՎՆ Է ԵՎ ԱՅՆ ԱՎԵԼԻ ՊԵՏՔ Է ՄՏԵՐՄԱՑՆԻ ՄԵՐ ԱԶԳԵՐԻՆ»

Արխիվ 12-16

Դ. Կիսելյովը Գյումրիի դեպքի մասին. «ՍԱ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՎՆ Է ԵՎ ԱՅՆ ԱՎԵԼԻ ՊԵՏՔ Է ՄՏԵՐՄԱՑՆԻ ՄԵՐ ԱԶԳԵՐԻՆ» (Տեսանյութ)

 

Ռուս հայտնի լրագրող, «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն ԴՄԻՏՐԻ ԿԻՍԵԼՅՈՎՆ այսօր` Ռուսաստանի պետական հեռուստաընկերության «РОССИЯալիքի իր կիրակնоրյա ծրագրում, անդրադարձել է հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան ու ողբերգական դեպքին: Սկանդալային մեկնաբանը մասնավորապես նշել է. «Անհավանական թվացող ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում` նախկին Լենինականում: Ռուսական ռազմաբազայից փախուստի դիմած ռուս զինվորը  սպանել է Ավետիսյան ազգանվամբ հայկական ընտանիքին: Մահացել է 6 մարդ, այդ թվում` 2 տարեկան երեխան: Ընտանիքից ողջ մնացել է միայն վիրավոր 6 ամսական տղան: Մարդասպանի անունը, ով արդեն խոստովանել է հանցագործությունը, Վալերի Պերմյակով է: Նա Չիտայի շրջանի բնակիչ է, Քրիստոնեաների Ավետարանական հավատքի անդամ, որը ձեւավորվել է ԱՄՆ-ում»: Ապա Դ. Կիսելյովը նկարագրել է, թե ինչպես է երեք բջջային հեռախոս ձեռքին դեպի Թուրքիայի սահմանն անցնելու ճանապարհին բռնվել կասկածյալը ռուս սահմանապահների կողմից ու ինչպիսի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում վերջինիս ձեռբակալելուց հետո. «Այժմ Պերմյակովը  մեկուսացված է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, ընթանում է քննություն: Գյումրիում եւ Երեւանում դեպքից հետո եղավ լայն հասարակական պահանջ` հանձնել Պերմյակովին: Ցույցերն առանց սադրիչների չընթացան, որոնք էլ պահանջում էին հանել ռուսական ռազմաբազան Հայաստանից: Սակայն, կրքերը հանգստացրեց ՀՀ գլխավոր դատախազը` հայտարարելով, որ Պերմյակովին չեն ուղարկի Ռուսաստան, այլ կդատեն Հայաստանի տարածքում` բաց գործընթացով, ինչը ճիշտ է»: Ըստ ռուս լրագրողի. «Նա բանտում կնստի շատ երկար, եթե ոչ ցմահ: Տեղի ունեցածի պատճառը անբացատրելի է: Կատարվածը միտված էր հայ-ռուսական հարաբերությունների խարխլմանը, հնարավոր է, որ հենց սա է պատճառը, որ տեղի ունեցածն այդքան անմարդկային էր: Ես գիտեմ Հայաստանը եւ վերջերս եղել եմ այնտեղ ու ամբողջովին կարող եմ պատկերացնել  տեղի ունեցած սարսափելի դեպքի ողջ խորությունը: Բայց կարող եմ վստահաբար ասել, որ սա մեր ընդհանուր ցավն է: Ըստ իս, այս ցավը ավելի պետք է մտերմացնի մեր ազգերին: Հիմա, երբ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը, փառք Աստծո, մենք դառնում ենք ավելի մտերիմ: Իսկ սա նշանակում է, որ պետք է լինենք միասին ե՛ւ ուրախության, ե՛ւ փորձության ժամանակ: Ռուսաստանի ղեկավարությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել ընտանիքի հարազատներին ու մտերիմներին: Վստահեցրել է, որ մեր համապատասխան մարմինները Հայաստանի իշխանություններին կցուցաբերեն հնարավոր ու անհրաժեշտ օգնությունը, որպեսզի տեղի ունեցածի մեղավորները պատժվեն ամենադաժան պատասխանատվությամբ»:

Գյումրիի մասին կիսելյովյան անդրադարձը դիտե՛ք 1:25:53 վայրկյանից.



 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում