ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ -ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ`«ԵՍ ՔՈ ԶԱՎԱԿՆ ԵՄ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»

Արխիվ 12-16

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ  ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ -ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ`«ԵՍ ՔՈ ԶԱՎԱԿՆ ԵՄ,  ՀԱՅԱՍՏԱ՛Ն»


Հայ մշակույթի տարածման եւ պահպանման   գործում մեծ ավանդ ունի  սփյուռքը: Հայկական տարբեր գաղթօջախներում, ինչպես Հայաստանում նշում են հայկական  տոնները` պահպանելով բոլոր գեղեցիկ ավանդույթները:

Հունվարի 28-ին Լոս Անջելեսում`հայաշատ Գլենդել քաղաքի «Beyond the Stars Palace» թատերասրահում  տեղի կունենա  հայկական բանակի 23-ամյակին նվիրված  մեծ համերգ-ներկայացում`«Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» խորագրով, որը կազմակերպել է  «Grand-Party»  կազմակերպությունը: Այս ծրագրով եւս մեկ անգամ Լոս Անջելեսի հայկական համայնքին,  նաեւ օտար հանդիսատեսին կներկայացվի հայկական բանակի կազմավորման եւ անցած փառավոր ուղղու պատմությունը:

Հայկական բանակի 23-ամյակին նվիրված համերգ-ներկայացման ծրագրի շուրջ  «Իրավունքը» զրուցեց միջոցառման գեղարվեստական ղեկավար, ժամանակակից բանաստեղ ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:

« ԿԱ ՄԻ ԱՐԺԵՔ, ՈՐԸ ԹԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԹԵ՛ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ՍՐԲՈՐԵՆ, ԱՅՆ Է՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ »

-Մենք հայերս, անկախ մեր տարիքից, ապրելակերպից, կրթությունից եւ բնակավայրից մշտապես եղել ենք ամեն մեկս մեր կարծիքին, հազվադեպ է եղել երբ ժողովուրդը կարողացել է հավաքվել մեկ գաղափարի շուրջ: Սա ե՛ւ  լավ է եւ՛ վատ: Ահա այս պատճառով էլ սկիզբ են առնում հարյուրավոր պարադոքսներ, որոնք խոչընդոտում են մեզ: Փառք Աստծո կա մի արժեք, որը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ընդունվում է սրբորեն, այն է՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ: Ինձ որպես միջոցառման գեղարվեստական ղեկավարի հաճելիորեն զարմացրեց մեր հայրենակիցների, հատկապես արվեստագետների միահամուռ պատրաստակամությունը: Կազմակերպչական մասն ամբողջությամբ ընկած է երիտասարդ սերնդի վրա, ինչը կարծում եմ ավելի ոգեւորող է, սա նաև կլինի մի հետաքրքիր քննություն ավագ սերնդի առաջ: Վերջապես այս ամենով մարդիկ կտեսնեն, թե ինչի է ընդունակ երիտասարդ   սերունդը: Կազմակերպության տնօրեն Արտակ Մարտիրոսյանը,  պրոդյուսեր Հրաչյա Մխիթարյանը եւ  մնացած մեր ընկերներն  իրենց առաջեւ  խնդիր են դրել, որպեսզի  լավագույնս ներկայացնեն Հայոց բանակի անցած ուղղին,  նրա հերոսներին եւ այսօր սահման պահող մեր եղբայրներին:

«ՄՈՆԹԵԻ ՕՐԻՆԱԿԸ ՏՎԵԼ Է ԱՅՆ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ  ՄՆԱԼ ԵՎ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ԶԱՎԱԿԸ »

- Մեր հայրենակիցներից շատերը ծնվել եւ մեծացել են ԱՄՆ-ում, նրանց համար դժվար է պատկերացում կազմել հայկական բանակի մասին: Սակայն փաստ է, որ նրանք իրենց հայրենասիրությամբ  ետ չեն մնում ոչ ոքից: Ի վերջո Մոնթեի օրինակը տվել է այս հարցի պատասխանը, թե ինչպես կարելի է Հայրենիքից հեռու  մնալ եւ  լինել Հայրենիքի զինվորն ու զավակը: Հունվարի 28- ին մենք միահամուռ կերպով տոնելու ենք մեր հաղթական հայոց բանակին նվիրված  մեծ տոնը`  Հավատամքի նման կրկնելով` «Ես քո զավակն եմ Հայաստան»:

«ԲԱՆԱԿԸ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄ Է, ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ ԵՆ ԾԱՎԱԼՎԵԼ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ»

-Կարծում եմ յուրաքանչյուր զինվորի պարտքն է բանակում եւ պահեստազորում, ամեն վայրկյան գիտակցել իր վրա դրված պարտքի և պարտականության չափը: Մեր բանակի հզորացումը կարևոր է ոչ միայն մեզ` հայերիս համար, այլեւ տարածաշրջանի անվտանգության և առհասարակ քաղաքակիրթ մարդկության համար, չէ որ մեր տղաները իրենց փայլուն կերպով դրսևորում են նաև միջազգային խաղաղապահ առաքելություններում: Բանակը կենդանի օրգանիզմ է, որտեղ կարող են ծավալվել դրական եւ բացասական երևույթներ, բայց անկախ ամեն ինչից, հատկապես երիտասարդ սերնդի մոտ պետք է բարձր պահել մեր բանակի վարկանիշը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում