ԹԵ ԻՆՉ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՌԴ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ԹԵ ԻՆՉ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՌԴ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Այսօր Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար ՎԵՐՈՆԻԿԱ ՍԿՎՈՐՑՈՎԱՆ զանգահարել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ եւ իր խորը ցավակցությունն ու մտահոգությունը հայտնել Գյումրիում կատարվածի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ պաշտոնական կայքը:
Նախարարները քննարկել են փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը եւ բուժման ռազմավարությունը։ Վերոնիկա Սկվորցովան առաջարկել է մասնագիտական, ինչպես նաեւ դեղորայքով ու պարագաներով ապահովման աջակցություն։
Հունվարի 18-ին առաջատար մասնագետները` մանկական նյարդավիրաբույժ, ռեանիմատոլոգ եւ մանկական նյարդաբան, կժամանեն Հայաստան։
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

