«ՀՈՒՆՎԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԱՅՍՊԻՍԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՇԱՏ Է ԼԻՆԵԼՈՒ»
Արխիվ 12-16«ՀՈՒՆՎԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԱՅՍՊԻՍԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՇԱՏ Է ԼԻՆԵԼՈՒ»
Հայոց Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկից 102 օր առաջ, Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պրեմյակովը, ով ռուս աղանդավորական ընտանիքից է, իրականացրեց հրեշավոր սպանություն: Ավելին` դրանից հետո փորձեց փախչել հենց Թուրքիա: Այս ամենին հաջորդեն այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ո՛չ ավել, ո՛չ պակաս 102 երկրների ղեկավարներին (այդ թվում ՀՀ նախագահին) հրավիրեց` մասնակցելու 2015 թ ապրիլի 24-ին իրենց մոտ կայանալիք մի ինչ-որ հնարովի միջոցառման: Թե արդյոք այս «102» թվի նման կրկնությունը պատահականություն էր, «Իրավունքը» պարզեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ տեսակետը.
- Գյումրիում տեղի ունեցածի ու Ռ. Էրդողանի հրավերի մեջ ոչ մի կապ չկա: Այստեղ ավելի շատ գնում է ապրիլի 24-ի միջոցառումները տապալելու գործընթաց: Չնայած` այստեղ առավել ուշագրավ է Հայաստանում գործող «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման սոցցանցերում տարածված պրոպագանդան` «100-ամյակն առանց ռեժիմի» վերնագրով: Իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ հունվարից մինչեւ ապրիլի 24-ը այսպիսի սադրանքներ շատ է լինելու` հենց հայերի ձեռքով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

